Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին էլ հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Այդ ժամանակ այրվել էին մոտ 5000 քմ կուտակած աղբ և 5000 քմ խոտածածկույթ։
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել
- Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ