Համաճարակի ֆոնին Ֆրանսիայում համակարգիչների վաճառքը կտրուկ աճել է
2020 թվականի երկրորդ եռամսյակում Ֆրանսիայում համակարգիչների վաճառքը աճել է ավելի քան քառորդ մասով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին։
Նշվում է, որ տեխնիկայի վաճառի աճը պայմանավորված է համաճարակի ընթացքում կիրառվող սահմանափակումներով, որոնցով պայմանավորված, մարդիկ սկսել են տներից՝ հեռավար տարբերակով աշխատել։
Ըստ աղբյուրի՝ համակարգիչների վաճառքի աճը կազմել է 26% ՝ 2019-ի երկրորդ եռամսյակի համեմատ:
«Սեպտեմբերին մենք շարունակում ենք կենտրոնանալ 20% աճի վրա», - ասել է«LDLC» համակարգչային տեխնիկայի խանութի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, նախքան մեկուսացումը և հեռավար աշխատանքի անցնելը, ֆրանսիական ընտանիքները նախընտրում էին ունենալ մեկ հզոր համակարգիչ բոլորի համար, բայց մարտից պատկերն էականորեն փոխվել է։
«Պահանջարկը մեծացել է նաև այն ընկերությունների կողմից, որոնք սկսել են զանգվածաբար ձեռք բերել վեբ-խցիկներ և ականջակալներ՝ առցանց կոնֆերանսի համար», - նշում են վաճառողները:
Միևնույն ժամանակ, բիզնեսի ներկայացուցիչները կարծում են, որ վաճառքների աճը կշարունակվի 5G ցանցերի տեղակայման ժամանակ, որի օգնությամբ հնարավոր կլինի աշխատանքները «հեռակա կարգով» կազմակերպել շատ ավելի արդյունավետ տարբերակով։