Լուկաշենկոյին ցանկանում են «հանձնել» Հաագայի դատարան
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն հայտարարել է, որ մի խումբ օտարերկրյա փաստաբաններ փաստաթղթեր են նախապատրաստում՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար: Այս մասին նա ասել է YouTube-ի իր ալիքում, գրում է Gazeta-ն։
Ըստ Ցեպկալոյի, դա ավելի քան բավարար կլինի, եթե նախագահի ու նրա ընտանիքի դեմ անձնական պատժամիջոցներ կիրառվեն: Դրանք, ի թիվս այլնի, պետք է վերաբերեն ֆինանսական միջոցներին և առևտրային կազմակերպություններին։
Ցեպկալոն նշել է նաև, որ փաստաբանները ներկայումս ցուցմունքներ են հավաքում այն մարդկանցից, ովքեր տուժել են նախագահական ընտրությունների առաջին օրերին բողոքի ցույցերի ժամանակ: Նա մտադիր է համապատասխան տվյալները ներկայացնել միջազգային դատարաններում, մասնավորապես, Հաագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին