Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Նուբարաշենի աղբավայրում ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, քաղաքապետարանի երկու ջրատար և մեկ տրակտոր տեղում հերթափոխով իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ եղել է հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել է ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4․5 հա):
Հրդեհի երրորդ օջախը մեկուսացվել է ժամը 17։04-ին, մարվել՝ 19։16-ին․ մոտ 1000 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։
Հրշեջ-փրկարարները մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհաշիջման աշխատանքներ՝ Նուբարաշենի աղբավայրում
- Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
- Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել
- Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին