Քաղաքական 09:12 16/09/2020

Ճապոնիան նոր վարչապետ ունի․ միջազգային լրահոսի ուշագրավ հատվածները

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ճապոնիայի վարչապետ, 65-ամյա Սինձո Աբեն և նրա ամբողջ կաբինետը հրաժարական են տվել: Ճապոնիայում ռեկորդային ժամանակ վարչապետ Սինձո Աբեին (ավելի քան 2800 օր)  այսօր տեղի ունեցած քվեարկությամբ փոխարինեց իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Յոսիհիդե Սուգան։

Նրա թեկնածությունը պաշտպանել է 314 պատգամավոր: Առաջիկա ժամվա ընթացքում նոր վարչապետը պետք է հայտարարի իր կաբինետի նոր կազմը:

Էրդողանի պալատները․ մինչ Թուրքիայի բնակիչները պայքարում են համաճարակի և ճգնաժամի հետևանքների դեմ, Էրդողանը հարկատուների փողերով պալատներ է կառուցում, որոնցից մեկը Վանա լճի ափին գտնվող պալատն է: Շինությունը պետք է հիշեցնի սելջուկյան Քեյ-Քուբադ I տիրակալի պալատին, որը կառուցվել է 13-րդ դարում:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս պալատի կառուցումն արդեն արժեցել է ավելի քան 14 միլիոն եվրո, մինչդեռ Թուրքիայի կառավարությունը ի սկզբանե որպես նախահաշիվ նշել էր այլ ցուցանիշ `3.5 միլիոն եվրո: 

Իսրայելը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն Սպիտակ տանը ստորագրեցին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործարքը։ Այն տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերով։ Իսկ թե որքանով այն կազդի Թրամփի  վերընտրման հնարավորության վրա, կտեսնենք շուտով։ 

Կորոնավիրուս. Հնդկաստանում վարակակիրների թիվն անցել է հինգ միլիոնը, որն աշխարհում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից հետո: Վիրուսը շատ ավելի արագ է տարածվում Հնդկաստանում, քան ցանկացած այլ երկրում։  Ավելի քան 80,000 մարդ մահացել է։ 

Գերմանիան Հունաստանից կընդունի մոտ 1500 միգրանտների։ Անգելա Մերկելի կառավարությունը հայտարարել է, որ Գերմանիան Հունաստանից և մասնավորապես Լեսբոսից լրացուցիչ միգրանտներ է ընդունելու: Ավելի քան 12,000 մարդ անօթեւան է մնացել «Մորիա» փախստականների ճամբարում բռնկված հրդեհների պատճառով:

«Վեներան ռուսական մոլորակ է». Ռուսաստանը հայտարարել է Վեներան ինքնուրույն ուսումնասիրելու մտադրության մասին` մեկ օր անց, երբ գիտնականները հայտնեցին, որ մոլորակի ամպերում  կարող է գազ առկա լինել՝ միաբջիջ մանրէների պատճառով:

Ռուսաստանի տիեզերական «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ իրենք նախաձեռնելու են ազգային նախագիծ, քանի որ «մենք հավատում ենք, որ Վեներան ռուսական մոլորակ է»։

Քիմ Քարդաշյանը սառեցրել է ինստագրամի իր հաշիվը՝ միանալով մի շարք այլ աստղերի բողոքի ակցիային ընդդեմ ֆեյսբուքի (ինստագրամը պատկանում է ֆեյսբուքին)՝ կապված նրա հետ, թե ինչպես է այն կառավարում համացանցում ապատեղեկատվությունն ու ատելության խոսքը։

Appleներկայացրեց երկու նոր ժամացույց, երկու նոր iPad և բաժանորդագրության փաթեթ՝ առանց նոր iPhone-ի։ 

Սառցե դարաշրջանի, ամբողջությամբ պահպանված արջ է հայտնաբերվել Ռուսաստանի Արկտիկայի տարածքում։ Ենթադրվում է, որ արջն ապրել է 22,000-ից 39,500 տարի առաջ:
Այն կուսումնասիրվի Յակուտսկ քաղաքում գտնվող Հյուսիսարևելյան դաշնային համալսարանում (NEFU):

Ջոն Բոլթոն. Քրեական հետաքննությունն է սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հետ կապված՝ «Այն սենյակը, որտեղ տեղի ունեցավ»։ Հհետաքննվում է գաղտնի տեղեկատվության հնարավոր բացահայտումը։ Բոլթոնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Նրա աշխատանքը Թրամփին ներկայացնում է որպես մի նախագահ, որն անտեղյակ է աշխարհաքաղաքական փաստերից, և որի որոշումները պայմանավորված են վերընտրվելու ցանկությամբ:

Թրամփը խոսել է իր նախագահության ամենադժվար պահի մասին․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր առաջին նախագահական շրջանի ամենադժվար պահը կորոնավիրուսի համաճարակն է:

«Անկասկած, դա COVID- ի կամ, ինչպես ես եմ ասում, չինական վիրուսի հետ կապված, այս ամբողջ բանն էր»: Միեւնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդը նշել է, որ մինչ համաճարակը «ամեն ինչ շատ լավ էր ընթանում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}