Քաղաքական 17:42 18/09/2020 Հայաստան

«Պատերազմում հաջողության հասնելու համար միայն մարտունակ բանակ ունենալը քիչ է»

«Պատերազմում հաջողության հասնելու համար միայն մարտունակ բանակ ունենալը քիչ է։ Կարևոր է նաև մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման ունակությունը: Կորոնավիրուսի պատմությունը ցույց տվեց, որ մեր իշխանությունները այդ հմտությունը չունեն»,- քաղաքագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փորձագետների հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի խնդրի կարգավորման ու անվտանգության հարցերը։

Ռուբեն Մարգարյան- Այսօրվա իշխանությունները խոսքի իշխանություն են, հայտարարությունների, ժողովրդահաճո իշխանություն են։ Այսինքն՝ իլյուզիաների։ Սկզբից կասեն, որ Ղարաբաղը դնում են բանակցությունների սեղանին, մեզ կհասկանան, ղարաբաղցիք կգան կնստեն, հետո լուծում ենք ման գալիս, որ ձեռք տա Ադրբեջանի ժողովրդին, ծափ կտան, կասեն՝ ինչ փայլուն միտք է, բոլորին ձեռք է տալիս, հետո կասեն միկրոհեղափոխությունա, ինչ լավ գաղափար է։ Ինչ-որ շրջան եկավ, որ հասկացան, որ դա չի անցնում, միգուցե այս համաճարակն էլ ազդեց այն իմաստով, որ բոլոր երկրները հիմա ինքնամեկուսանում են։ Ու ինձ մոտ այն տպավորությունն է, որ մի պահ եկավ, որ հասկանում են, որ հույսեր պետք չի կապել մոտեցումների հետ, միակ բանը, որ կարող ենք անել, որ բանակը շարունակի մնալ մարտունակ, շարունակի կրել զենքեր, իսկ դա քանի որ գրեթե ամբողջությամբ կապված է Ռուսաստաին հետ, պետք է փորձել հնարավորինս, մանավանդ, նորից եմ ասում, այս համաճարակի պայմաններում, երբ բոլորը իրարից կտրված են, հնարավորինս լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ մնացածը՝ ոնց իր հունով գնում է, թող գնա։ Իսկ մնացածը համընկնում է նրա հետ, որ այսօրվա իշխանությունից դժգոհ են Հաաստանի արեւմտամետները, քան մնացածը։

Այ հիմա իրենք ահավոր են դժգոհ։ Հիմա իրենք մեծ սպասելիքներ ունեին՝ այդ հիմնադրամի ներկայացուցիչները, հանդիպած կլինեք։ Իրենք վերջին քայլերից դժգոհ են, թե՛ սահմանադրական դատարանի ընտրություններից, իրենք ամեն ինչից դժգոհ են, շեղվել է հեղափոխական իշխանությունը հեղափոխական կարգախոսներից։ Իմ կարծիքով Հայաստանի իշխանությունը այդ մոտեցումն է որդեգրել։ Այստեղ մի վտագ կա, որ արդյոք դա կարող է բերել նրան, որ Հայաստանը իզոլացվի։ Այսինքն, որ բոլորը հասկանան, որ Հայաստանի միակ հույսը դա է, որ ունենաք մարտունակ բանակ, իսկ մնացածը կարեւոր չի։

Մեկ էլ, մնամ մի բան է ասում, որ ինձ շատ զարմացրեց, որ եթե սենց շարունակվի, Հայաստանը կարող է դառնալ Հյուսիսային Կորեա։ Այսինքն՝ Հյուսիսային Կորեան ինչով է ապրում, այսինքն՝ ուժեղ բանակ ունի, «շառից փորձանքից հեռու», ու ոչ ոք չի համարձակվում ինչ-որ բան ասի, իսկ տեղում, ոչ մի հարցում հարց չկա, դե բնական է Հայաստանը Եվրոպային մոտ է, տենց վտանգ չի լինի։ Բայց կա էտ վտանգը, որ եթե նույն ձեւով շարունակվի, Հայաստանի իզոլացիան ավելի ցայտուն կլինի։

Ռոբերտ Քոչարյան - Ասածներիդ շատ կետերի հետ համամիտ եմ։ Տվյալ դեպքում դու չես կարող դեմ դուրս գալ արեւմտյան հայտնի ֆոնդերին եւ Ռուսաստանին, այսպես այսօրվա կոմպլեմենտարության միջանցքին գրեթե տեղ չի մնացել, չես կարող բավարարել եւ՛ նրանց սպասելիքները, եւ՛ չանել քայլեր, որոնք շատ զգայուն են լինելու՝ ռուսական կողմի համար։ Իրոք չի մնացել, եւ այսօր իրոք իշխանությունը դատապարտված է մենակ մնալուն, դրա համար պետք է կողմնորոշվել․ ինչն է իրենց համար կարեւոր․ երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ որոշակի ֆոնդերի, Արեւմուտքի որոշ շրջանակներին դուր գալը։

Հիմա այն փաստը, որ այս բոլոր ապօրինությունների վրա աչք են փակում, այն արեւմուտքն է աչքը կապում, որը նախկին իշխանությունների ժամանակ, ամեն մի դեպքը խոշորացույցով էր նայում, եւ՛ հայտարարություններով էին հանդես գալիս, խոսում է նրա մասին, որ դե վերջնական հուսահատված չեն, բայց որոշ ինդիկատորներ կան, որ ցույց են տալիս, որ համբերության բաժակները որոշ տեղում սկսում են լցվել։

Բայց հատուկ կանդրադառնամ մարտունակ բանակ ունենալու հարցին։ Միայն մարտունակ բանակ ունենալը շատ քիչ է։ Լայնածավալ պատերազմ սկսելու համար մարտունակ բանակ ունենալը կարեւոր է միայն առաջին ամսին։ Երկու շաբաթ հետո բոլոր մասնագետները կասեն․ մենք պետք է հասկանանք՝ ունե՞նք մարտունակ պահեստազոր, մենք ունե՞նք բավարար զենք, զինամթերք՝ համալրելու համար, եւ կախված պատերազմի ինտեսիվությունից՝ մենք պետք է հասկանանք, այսօր երկրի մոբիլիզացումը կառավարելիության տեսակետից ի՞նչ մակարդակի վրա է գտնվում։ Պատերազմը կարող է երկար տեւել, կարող է ամիսներ տեւել, կարող է տարիներ տեւել։

Հիմա կորոնովիրուսի դեմ պայքարը ցույց տվեց, որ մոբիլիզացում կառավարելիությունում գոյություն չունի։ Դու կարող ես ունենալ մարտունակ բանակ, եւ այդ մարտունակ բանակը կա, եւ ստեղծվել է երկար տարիների ընթացքում եւ բոլոր իշխանությունների մեծ ուշադրության ու մասնակցության ներքո։ Եվ շատ լավ է, որ դեռ քաղաքական դեմքերը այդ բանակ չեն մտել ու դեռ չեն հասցրել վնաս հասցնել իրենց գործունեությամբ։ Դեռ բանակը մնացել է պորֆեսիոնալ շրջանակների ազդեցության տակ։ Բայց կրկնում եմ, մենք պետք է անվտանգությանը նայենք մի քիչ ավելի լայն կոնտեքստի մեջ։ Հետո մենք պետք է ճիշտ գուշակենք՝ ինչ պրոցեսներ են մեր առջեւ, ուր է գնում մեր աշխարհը, մեր քայլերը ճի՞շտ ենք անում, թե ճիշտ չենք անում։

Ես միգուցե մի այսպիսի զուգահեռ բերեմ։ Դրա մասին հիմա քիչ են խոսում։ Ղարաբաղում մեր հաջողության գրավականը ոչ միայն ժողովրդի պայքարն էր, ոչ միայն պատրաստակամությունը մարտնչել, զոհվել պատերազմի դաշտում, բայց նաեւ 3 կարեւորագույն հանգամանք․ մենք ավելի շուտ, քան Ադրբեջանը հասկացանք, որ Սովետական Միությունը փլուզվում է։ Դրա մասին հիմա չեն խոսում, միգուցե քաղաքագետների քննարկման թեմա չի էլ դարձել, բայց մենք ավելի շուտ ենք հասկացել։

Օրինակ ես արդեն 88 թվի վերջին ինքս ինձ հարց էի տալիս, որ էս Սովետը փլուզվի, ի՞նչ ենք անելու, ոնց է լինելու։ 89 թվի կեսին մենք արդեն իրար էինք հարց տալիս, որ Սովետը  փլուզվի, ի՞նչ է լինելու։ Ղարաբաղում ներքին զորքերի մի հսկա կոնտինգենտ էր տեղաբաշխված, մեր դեմ էին աշխատում, բայց նաեւ լայնածավալ կոնֆլիկտների տեղ չէին տալիս։ Մեր տղաներին էին բռնում, հանձնում Ադրբեջանին։ Իրականում Սաֆոնովի հայտնի կեցվածքը, մեր դեմ էին աշխատում, բայց լայնածավալ կոնֆլիկտ չէին թույլատրում։ Հիմա մենք ի՞նչ սկսեցինք անել։ Սկսեցինք մեր ամբողջ ջանքերը ուղղակի դնել, բացի հանրահավաքներից, գործադուլներից, ջոկատների ստեղծման վրա։

Ես 88 թվի սկզբից, կեսից, ավելի շատ ժամանակ դրա վրա էի ծախսում, քան քաղաքական երեւացող գործունեության վրա։ Նույն ժամանակ Ադրբեջանը հույսը դրել էր, որ ներքին զորքերի ձեռքերով մեզ կոչնչացնեն, մեզ կճնշեն, մեզ կպարտադրեն իրենց ուզած լուծումները։ Որոշ չափով արեցին՝ Շահումյանի հյուսիս, Հադրութի հարավ, հայտնի «Օղակ» օպերացիայի շրջանակներում, բայց երբ որ Սովետը փլուզվեց, պարզվեց, որ մենք ունենք բավականին մարտունակ, որոշակի փորձ ձեռք բերած ջոկատներ, Ադրբեաջանը չունի։ Սա վճռորոշ դեր խաղաց։ Երկրորդ հանգամանք՝ մենք մեկ տարի շուտ, քան Ադրբեջանը, կենտրոնացրինք իշխանությունը Ղարաբաղում։ 92 թիվ՝ օգոստոս, Պետական Պաշտպանության Կոմիտեն ամբողջացրեց իշխանությունը մեկ կետից զինվորական, քաղաքացիական, մտել էինք մոբիլիզացիոն կառավարման մեջ։

Ադրբեջանը այդ վիճակի մեջ մտել է 93 թվի սեպտեմբերին մոտավորապես, երբ Ալիեւը իր անձի հեղինակաությամբ վերադարձավ եւ մի քանի ամիս տեւեց մինչեւ կարողացավ ձեռը հավաքել ամեն ինչ, եւ այդ ընթացքում բոլոր ազատագրված տարածքները մեր վերահսկողության տակ էին։ Եվ երրորդը․ մենք առաջինը ջոկատներից անցում կատարեցինք միասնական բանակի ստեղծմանը։ Սկսվեց եւս 92 թիվ օգոստոսից լայնածավալ այդ գործունեությունը, շատ չոր ճանապարհով, Ադրբեջանը դա սկսեց եւս մեկ տարի ուշ։

Մենք բոլոր այս հարցերում ավելի արագ էինք, իրենք հետ էին մնում։ Եվ մենք, ըստ էության, ռեսուրսային առումով շատ ավելի թույլ լինելով՝ մի այնպիսի հարց ենք լուծել, որը ազգերը շանսը ստանում են 100 տարին մեկ, կարող է 1000 տարին մեկ։ Դա այն շանսն է, որ կաորղ ես դու ամեն ինչ կորցնել կամ կարող ես դու քո երազանքն իրականացնել։ Հիմա մենք դա արեցինք, արեցինք, որովհետեւ ճիշտ ժամանակին կողմորոշվել ենք։

Հիմա ժամանակն է, աշխարհը եւս բավական բարդ պրոցեսի մեջ է մտնում, եւ այստեղ եւս պետք է պրոակտիվ քաղաքականություն։ Այսօր Հայաստանում այդ ինտելեկտուալ ներուժը կա՞, թե՞ չկա, դուք ի՞նչ եք տեսնում։ Հիմա դուք տեսնո՞ւմ եք պրոակտիվ քայլեր, որոնցով փորձում ենք առաջ ընկնենք, ճիշտ կողմնորոշվենք, թակարդների մեջ չենք հայտնվի, միգուցե որոշակի ռիսկայինություն ունենալով, բայց ողջամիտ շրջանակներում մեր ազգային շահերն առաջ տանենք, ես չեմ տեսնում, եթե դուք տեսնում եք, ասեք։

Բայց ինձ հասկացա՞ք։ Այդ հատվածը, ինչը ես պատմեցի Ղարաբաղի մասին, դա ոնց որ նաեւ գիտական բաներից դուրս մնաց, փորձագիտական շրջանակներից դուրս մնաց, այս ամենին գումարվեց նաեւ ժողովրդի կամքը։ Բայց եթե այդ որոշումները ժամանակին չկայացնեին, այդ կողմնորոշումները չլներ, մեծ հարց է, թե այս ամենն ինչով կվերջանար։ Եվ այդ տեսանկյունից Ղարաբաղի էլիտան ճիշտ կողմնորոշվեց, շարժման ղեկավարությունը։ Խոսքը միայն իմ մասին չէ, խոսքը մի խումբ մարդկանց մասին է։

Ալեքսանդր Մարկարով- Պրոակտիվ լինելը ճիշտ է, մենք նաեւ պետք է ստեղծենք օրակարգ՝ քննարկման համար։ Եվ ասենք այսպես, Ղարաբաղյան հարցի շուրջ մեր դիրքորոշման դինամիկ զարգացումը, ենթադրյալ կարմիր գծերի հետ պահպանման հետ միասին, արդյոք թույլ է տալիս ասել, ինչպես եք դուք տեսնում, երկու սերունդ հետո, ինչպիսին է լինելու իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Մինսկի խումբն ունի մանդատ պահպանել խաղաղություն, ինչպիսի՞նն է լինելու այս խաղաղությունը։ Այսօր մենք տեսնում ենք թալիբները մտնում են բանակցության Աֆղանստանի հետ, Իսրայելը ստորագրում է պայմանագրերը Միացիալ Էմիրությունների, Բահրեյնը, ասում են եւս մի 5 պետություն էլ հերթի մեջ է։

Այսինքն՝ այն ինչ եղել է խնդիր Միջին Արեւելքում նույն Իսրաելի համար կամ Աֆղանստիանի համար, տարիներ հետո ստանում է իր լուծումը։ Արդյո՞ք երկու սերունդ հետո մենք տեսնում ենք այդպիսի լուծում՝ անվտանգությունը պահպանելով եւ մեր այդպես ասենք մեր առաքելությունը հաշվի առնելով՝ այն շանսը, որը դուք նշում եք 1000-ամյակներ վերականգնելով պետությունը եւ գուցե ընդնալյնելով պետությունը։

Ռոբերտ Քոչարյան - Նայեք, 20 տարի առաջ հնարավո՞ր էր ենթադրել, որ հնարավոր է Իսրաելը նման պայմանագիր կնքի։ Հիմա, բայց ինչի արդյուք էր սա։ Իսրաելի հետեւողականության արդյունքն էր սա, բայց նաեւ այդ հետեւողականության հետեւում կանգնած էր ամենակարեւոր գործոնը՝ հզոր պետություն են կառուցել, հզոր տնտեսություն, հզոր բանակ, նաեւ տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Այսքանը չլիներ, դա չէր լինի։

Հիմա իրենք իրենց սարքել են չափազանց լուրջ գործոն՝ իբրեւ տերություն այդ տարածաշրջանում, նաեւ կարողացել են հսկայական լոբբիստական հնարավորություն ստեղծել աշխարհով մեկ։ Եվ սա է այն հիմնական գործոնը, որի հետեւանքով այդ գործընթացը նախանշվեց։ Հիմա Հայաստանը որպես պետություն եթե թուլանա, եթե որպես պետություն՝ գործոն չդառնա, նաեւ քո բանակը իր մարտունակությունը չի կարողանա երկար պահել։ Այս երկու գործոնը միայն իրար սնելով կարող են ուժեղանալ, եթե քեզ մոտ արտագաղթը շարունակվի, դու չես կարողանա գործոն դառնալ, կոնֆլիկտ դառնալով Ադրբեջանի հետ, որտեղ բնակչության ուրիշ է, որովհետեւ երկար պատերազմն ի վերջո դառնում է ռեսուրսների պատերազմ, դա պիտի գիտակցենք։

Կարճ պատերազմը կարող է լինել մարտունակության, մոբիլիզացիոն կառավարելիության, բայց երկար պատերազմը ռեսուրսների պատերազմ է դառնում։ Դու չես կարող այդ ռեսուրսներն ունենալ, եթե քո ռեսուրսները հետընթաց են ապրում։ Հիմա Իսրայելի հաջողությունը դրա մեջ է։ Եվ եթե մենք խոսում ենք անվտանգության թեմաների մասին, չի լինելու ապագայում անվտանգություն, եթե պետությունը գնալով թուլանա, եթե Հայաստանի բնակչությունը գնալով նվազի։

Երվանդ Բոզոյան-Պարոն նախագահ, դուք բերեցիիք Իսրայելի օրինակը, եւ բերեցիք այն օրինակը, որ եթե ազգային ազատագրական շարժման ժամանակ, որ եթե էլիտան կարողացավ կազմակերպել ժողովրդին, ես համաձայն եմ ձեզ հետ, ու հիմա բերելով այդ օրինակները, փորձենք հասկանալ, թե ինչ վիճակ է այսօր։ Տեսեք, մեկ տարի առաջ ես խոսում էի մի մարդու հետ, որը շատ մոտ էր այս իշխանությանը, եւ նշում էր, որ քանի որ 2018թ մենք արել ենք հեղափոխություն, եւ այդ հեղափոխությունը դառել է բրենդ, եւ մենք այդ բրենդով կարող ենք ճնշել Ադրբեջանին բանակցային գործընթացներում։

Հիմա այդ մարդը իշխանության մեջ չէ, բայց հարցն ուրիշ բանի մեջ է։ Այդ տեսակետը բավականին տարածված էր այսօրվա վերնախավում եւ տավուշյան դեպքերից հետո այդ տեսակետը փլվել է։ Մարդիկ հասկացան, որ բրենդով դու չես կարող թուրքական բանակին հակակշռել, եւ այստեղ անհրաժեշտ է ժամանակակից բանակ, ժամանակակից տնտեսություն եւ որ ամենակարեւորն է, այն ուժի հետ ռազմավարական հարաբերություններ, որը կարող է բալանսավորել Թուրքիային, խոսքը Ռուսաստանի մասին է։

Ձեր կարծիքով այսօրվա իշխող վերնախավը գիտակցո՞ւմ է դա եւ ունակ է, եթե գիտակցում է, իր մեջ վերափոխի դա, որովհետեւ ինքը դրսում ընկալվում է՝ որպես այսպես կոչված միջազգային հիմնադրամների կողմից ներկայացված իշխանություն, այդպես է ընկալվում դրսում, ներսում ընկալվում է՝ որպես խայտաբղետ խմբավորում, որտեղ կան ե՛ւ միջազգային հիմնադրամների կողմից, ե՛ւ ոչ, ե՛ւ անորոշ մարդիկ, այսինքն՝ անորոշ մի պատկերացում։ Իշխող վերնախավն ի՞նչ է ներկայացվում։ Բայց մյուս կողմից ես տեսնում են, որ միջազգային հիմնադրամների կողմից ներկայացվող մարդիկ ունեն հստակ պատկերացումներ, հստակ ուղենիշներ, հստակ ուղորդվում են եւ ունեն հստակ սոցիալական, տնտեսական, քաղաքական պատկերացումները, եւ հստակ ուզում են իրենց ծրագրերն իրականացնեն։

Կա՞, արդյոք, այդպիսի այլընտրանքային վերնախավ եւ պե՞տք է, արդյոք, այդպիսի վերնախավ ձեւավորվի, որն իսկապես ազգային-դեմոկրատական վերնախավ լինի, որը փորձի Հայաստանում ձեւավորել ազգային հողի վրա, այլ ոչ թե դրսում դրսի շահերը ներկայացնի եւ կարողանա հակադրվել այս իրավիճակին, որովհետեւ սա դառել է արդեն ոչ միայն սխոլաստիկ վեճ կամ խոսակցություն, այլ շատ առարկայական խնդիր, որովհետեւ, ինչպես դուք եք նշում, թուրքական ազդեցության ակտիվությունը շատ առարկայական է։

Ես համաձայն եմ ձեզ հետ, որ միայն ժամանակակից պետությունն է, որ մենք կարողանանք լուծել մեր ազգային խնդիրները, մենք կարողանանք լուծել մեր անվտանգությունը եւ ընդհանրապես բոլոր ձեւակերպումները, դիվանագիտական, քաղաքական եւ արտաքին քաղաքական բնագավառներում շաղկապված են այս ուժեղ պետության հետ։ Ձեր կարծիքով ուժեղ վերնախավը գիտակցո՞ւմ է դա։

Ռոբերտ Քոչարյան - Ես չգիտեմ, գիտակցո՞ւմ են, թե՞ չէ, ես գիտեմ միայն իրենց քայլերով, քայլերից չի երեւում, որեւէ մարդ այդ տեսանկյունից այդ պրոբլեմը գիտակցո՞ւմ է, թե չէ։
Երվանդ Բոզոյան․ Երկրորդը, կա՞ արդյոք ալտերնատիվ վերնախավ, որը գիտակցում է այդ վտանգները եւ կոնսոլիդացված պետք է աշխատի, ինչպես աշխատում են այդ հիմնադրամների կողմից ներկայացվող մարդիկ, որովհետեւ նրանց տեսակետները, եթե տնտեսական հարցերում, սոցիալական հարցերում, քաղաքական հարցերում շատ հստակ են, միգուցե նրանք շատ հարցերում չեն հասնում, մի գուցե նրանք դժգոհ են սահմանադրական դատարանի հարցերում, կամ դժգոհ են Փաշինյանի այս կամ այն քայլից, բայց նրանց քայլերը հստակ են՝ անցումային արդարադատություն, չգիտեմ, սեւ ու սպիտակ հարաբերություններ, կոշտ հարաբերություններ Ռուսաստանի հետ․․․

Ռոբերտ Քոչարյան - Իրենց նպատակը մեկն է՝ երկրի քայքայում, իմ պատկերացումն այդպիսին է։
Երվանդ Բոզոյան- Ես փաթեթավորումը չեմ ասում, ֆորմալ իմաստով։

Ռոբերտ Քոչարյան - Եթե բերելու է հենց երկրի քայքայմանը․․․

Երվանդ Բոզոյան- Բայց դրա ալտերնատիվը կա՞։

Ռոբերտ Քոչարյան - Չեմ կարծում, որ երկիր, որտեղ գոյություն չունենա էլիտա, որն ունակ է երկիր կառուցել, այլ հարց է էլիտայի հեղինակությունը, վարկանիշը, հնարավորությունները իշխանության գալուն, բայց ասել այդպիսի մարդիկ կան, թե չկան։ Իհարկե կան, երբ որ վտանգը սրվում է, մարդիկ սկսում են բնազդով զգալ, որ ինչ-որ բան այն չի, շատ արագ կարող է ամեն բան փոխվել, եւ մարդկանց վերաբերմունքը կարող է էներգիա ձեւավորվել, որը կարող է բերել փոփոխությունների։

Այն ազգերը, որոնք այդ հավաքական միտքը չեն կարողանում օգտագործել եւ ժողովրդի բնազդը չի աշխատում, վտանգ զգալու բնազդը չի աշխատում, այդպիսի երկրները կործանվում են ուղղակի։ Ես հուսով եմ, որ Հայաստանը այդպիսին չի, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, անցել եք պատերազմներով, անցել ենք ճգնաժամերով, բոլոր այդ շատ բարդ իրավիճակներում, կոլեկտիվ բնազդը գործեց, հիմա ես հույս ունեմ, որ այդ բնազդը չի թուլացել։ Հույս ունենաք, ու ոչ միայն հույս ունենաք, այլ նաեւ ամեն մեկս պայքարենք։

Երվանդ Բոզոյան- Իմ հարցադրումը հռետորական է, հռետորական է գիտե՞ք ինչու, որովհետեւ ես տեսնում եմ այդպիսի մարդիկ կան, խոսում են, բայց կոնսոլիդացված գործողության պրոցես չի նշմարվում։

Ռոբերտ Քոչարյան - Այլ թեմա է, ես նպատակ ունեմ քաղաքագետների հետ հանդիպում ունենալ՝ քաղաքական իրավիճակը քննարկելու, այդ հնչեցված հարցերի շուրջ քաղաքական քննարկում ունենալու առումով։

Մենք, կարծում եմ, հետաքրքիր քննարկում ունեցանք եւ Ղարաբաղի հարցի շուրջ կարգավորման գործընթացի, անվտանգության հարցերի, ես համենայն դեպս փորձեցի իմ տեսակետները ինչ-որ հարցերի շուրջ հնչեցնել, չգիտեմ, ընկալելի էր, թե ընկալելի չէր, բայց հաճելի էր կամ հաճելի չէր, քաղաքականությունը նաեւ նրանում էր կայանում, որ շատ ռացիոնալ, պրագմատիկ մոտեցումներ են պետք։ Եվ կարծում եմ, մենք ունենք նման մոտեցումներ մշակելու պոտենցյալ երկրում, նման մոտեցումներ կիրառելու պոտենցիալը կա։ Միգուցե այս պահը այդ պահը չի, սպասենք, տեսնենք, ոչ միայն սպասենք, այլ նաեւ աշխատենք, ինչ-որ բան փոխենք։

Ձեզ շնորհակալություն այս քննարկմանը մասնակցելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}