Պատգամավոր Փաշինյանը ասաց՝ ճիշտը 2 դոլարն է, իշխանություն դարձավ՝ մաքսազերծումը դարձավ 4,5 դոլար. քաղաքացի
«Երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, եկավ, հարգեց մեզ, լսեց մեր բողոքը»,- լրագրողներին ասաց կառավարության դիմաց բողոքող քաղաքացիներից մեկը:
Նա մեկն էր այն առևտրականներից, որոնք արդեն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանք դեմ են մաքսային նոր կանոնակարգումներին, գնային քաղաքականությանը:
«Մենք այն ժամանակ հաշվարկել էինք, որ 2,5 դոլարն է մի կիլոյի համար համարժեք, նա ասաց, որ իր հաշվարկներով 2 դոլարն է, մենք դեռ մի բան էլ ավելի էինք վճարում։ Այն օրը, երբ դարձավ իշխանություն, մաքսազերծումը դարձավ 4,5 դոլար:
Ով գալիս է իշխանության, փոքր ու միջին բիզնեսին է կպնում։ Այս մարդիկ պետությունից ոչ մի գումար չեն վերցնում, իրենց քրտինքով պետությունը պահող մարդիկ են՝ համ պահում են իրենց ընտանիքը, համ աշխատողի ընտանիքը, համ պետբյուջե գումար են տալիս: Ի՞նչ են ուզում իրենցից:
Մեջբերում են՝ օրենքն է այդպիսին: Օրենքը քաղաքացուն պաշտպանելու համար է, ոչ թե քաղաքացուն նեղացնելու: Հեղափոխությունը եղել է, որովհետև նախկին օրենքներով քաղաքացիներին նեղացնում էին: Կարելի է օրենքը փոխել:
Օրենքը միշտ չէ, որ ճիշտ է։ Օրենք գրողը մարդ է։ Եթե օրենքը նեղություն է պատճառում քաղաքացուն, փոխեք օրենքը։ էլ ինչի՞ եք դուք ընտրվել։ Ինչի՞ համար է օրենսդիր ու գործադիր իշխանությունը։ Այստեղ միայն մենիշխանություն է»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով, պետք է թողնեն փոքրը շնչի, որ մեծանա, ավելի շատ հարկեր վճարի:
Հարակից հրապարակումներ`
- «Այնպես են ուզում անել, որ ջահելները հագներին շոր չունենան, տռուսիկ-մայկով դուրս գան». քաղաքացիների բողոքը
- Առևտրականները ստացել են բացասական պատասխան, մեծ ցույց են անելու
- Առևտրականներն ԱԺ դիմաց են
- ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանում. առևտրական
- Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. Պարսյան
- ՊԵԿ նախագահի տեղակալ. Կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց
- ՊԵԿ-ը՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
- Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը
- Գագիկ Ծառւկյանը կրկին ընտրվելու է ԲՀԿ նախագահ. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ