Կոտրել են Մեծամորի եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կոտրել են եկեղեցու բակում գտնվող Հիսուսի արձանը:
«Նոր տեղեկացա, որ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի եկեղեցու բակում վանդալիզմ են իրագործել ոմն ստահակներ՝ բութ գործիքի կիրառմամբ կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը...
Պատկան մարմիններին կոչ եմ անում հնարավորինս արագ ձեռք առնել համապատասխան միջոցներ հանցագործին հայտնաբերելու համար...»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը:
Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց.
«Դատապարտելով արձանագրված վանդալիզմի դեպքը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արձանը հաշվառված չէ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ