Տնտեսություն 10:53 19/09/2020 Հայաստան

Հայաստանի սոցիալական թվերը․ Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հերթական հոդվածում գրում է. «Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ:

Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար: Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի աճին: Կամ, ասենք, դպրոցականների քանակական աճը պիտի ենթադրեր դպրոցների քանակի ու ուսուցիչների թվաքանակի աճ: Մյուս դեպքում` պիտի հակառակ ազդեցություն ունենար:

Բայց սա՝ տրամաբանորեն: Մեր իրականությունը մի փոքր այլ է: Դիտարկենք Հայաստանի սոցիալական թվերը: Դիտարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Ընտանեկան նպաստ
2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք (նրանց 75.1 տոկոսը ընտանեկան նպաստ էր ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը 31 հազար 500 դրամ էր:

2018թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը պակաս էր՝ 92 հազար 564 (նրանց 73 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

2019թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը ավելի պակաս էր՝ 86 հազար 197 (նրանց 71.2 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը դարձյալ չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

Կենսաթոշակ
2017թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 458 հազար 194 մարդ էր: Նրանցից 455 հազար 609-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 633.4 դրամ էր:

2018թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 463 հազար 72 մարդ էր: Նրանցից 460 հազար 548-ն աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 866 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 477.9 դրամ էր:

2019թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 466 հազար 580 մարդ էր: Նրանցից 464 հազար 110-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 779 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 691 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 424 դրամ էր:

Հանրակրթություն
2017թ․ դպրոցների քանակը 1421 էր, 2018-ին՝ 1409, իսկ 2019-ին՝ 1400:
2017/18 ուս տարում աշակերտների թվաքանակը 369 հազար 772 էր: 2018/19 ուստարում՝ 382 հազար 378, իսկ 2019/20 ուստարում՝ 390 հազար 511 աշակերտ:

Բայց աշակերտների թվաքանակի աճին հակառակ՝ միայն դպրոցների քանակը չէ, որ պակասում էր: 2017/18 ուս տարում ուսուցիչների թվաքանակը 38 հազար 270 էր, 2018/19 ուստարում՝ 31 հազար 371, իսկ 2019/20 ուստարում՝ 31 հազար 18:

Իրավախախտումներ և դատական պատասխանատվություն

Հանցագործությունների քանակը տարեց տարի աճում է՝ 2016-ին արձանագրվել է 18 հազար 764 հանցագործություն, 2017-ին՝ 20 հազար 284, 2018-ին՝ 24 հազար 678, իսկ 2019-ին՝ 26 հազար 850:
Դրան հակռակ է դատական պատասխանատվության ենթարկվածների (դատապարտվածների) թվաքանակի փոփոխությունը՝ նրանց քանակը պակասում է: 2017-ին դատապարտվել է 2 410 մարդ, 2018-ին՝ 1 963, իսկ 2019թ․՝ 1 556 մարդ:

Համարյա մեկնաբանություն

Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում: Օրինակ, կարող ես ուրախանալ, որ 2019թ․ ՀՀ պետբյուջեի օգտին «կատարողական վարույթներով» վերականգնվել է մոտ 10.9 մլրդ դրամ գումար: Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա սյունյակի մյուս տողը ընթերցողը, ուր գրված է՝ չի վերականգնվել համարյա կրկնակին՝ 20 մլրդ-ից ավելի գումար:

Բայց այս մասին միայն պաշտոնական (ու մասնագիտական) հաշվետվություններում է նշվում:

Պաշտոնական լրատվությունը խրոխտ ու հպարտ միայն նշում է, որ մոտ 31 մլրդ դրամի վերականգման որոշում է կայացվել: Թե հետո այդ որոշումն ինչպես է իրականացվել կամ հնարավո՞ր էր իրականացնել, թե՞ ոչ, բոլորովին այլ խնդիր է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}