«Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում
АntiFake.am-ը սկսում է «Անիրավ դատավոր» հետաքննական նախաձեռնությունը: ԶԼՄ-ն հայտարարում է, որ նախաձեռնության շրջանակներում հրապարակելու են իշխանությունների կամակատար «անիրավ դատավորների» մասին հանրությանը հետաքրքրող տեղեկություններ՝ սկսած կասկածելի ունեցվածքից ու բիզնեսներից, վերջացրած կախվածություն ստեղծող կապերով։
«Նշված հրապարակումների հիման վրա ձևավորվելու է անիրավ դատավորների ցուցակ, որը կանվանակոչվի առավել աչքի ընկնող անիրավ դատավորներից մեկի պատվին։ Միևնույն ժամանակ, հրապարակումները թարգմանվելու և ուղարկվելու են շահառու միջազգային կառույցներին, ինչպես նաև դրանց հիման վրա նախաձեռնվելու են իրավական գործընթացներ։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ անիրավ դատավորներին հանրության առջև մերկացնելու մեր նախաձեռնության մեջ։ Իրազեկե՛ք մեզ և մենք կիրազեկենք բոլորին»,-ասված է նախաձեռնության մեկնարկի մասին լուրում։
Նախաձեռնության մասին մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։