Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
Հ-75, Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 37+500-կմ 45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25-ը փակ կլինի երթևեկության համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությամբ վարորդներին առաջարվում է նշված փակ հատվածը շրջանցել Նորշեն-Սուսեր-Զարինջա-Ձիթհանքով-Ձորակապ-Գուսանագյուղ ավտոճանապարհով։
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը»,-նշում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ