Հագուստ գնելու նպատակով մտել է տուն, գողացել բջջայինը
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին: Հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ, որտեղից էլ գողացել էր բջջային հեռախոս։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ճշտեցին կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Կինը հրավիրվեց ոստիկանություն։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը և ներկայացրեց գողացած հեռախոսը։
Նախապատրաստվում են նյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին