Իրավունք 11:28 24/09/2020 Հայաստան

Հրայր Թովմասյան. Դարի հարց մի դարձրեք

«Երեկ որևէ մի դատավարի հետ որևէ թեկնածություն ընդհանրապես չեմ քննարկել: Կարող եմ ենթադարել, որ որոշակի անդամներ որոշակի քննարկումներ  միմյանց հետ կատարում են, այդ ամբողջից տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ընտրում է նախագահի ու տեղակալի:

Հարցին՝ այսօր պարզ կլինի, թե ով կլինի ՍԴ նախագահ, նա նշեց, որ ՍԴ  նոր դատավորներ կան, նրանց ճանաչելու, հարցեր տալու ժամանակ է պետք:

Հ. Թովմասյանը ենթադրում է, որ կլինեն  նախագահի մի քանի թեկնածուներ:  Ինչ վերաբերում է իր կողմից որևէ մեկի թեկնածությունն առաջադրելուն, նա նշեց, որ իր որոշումների մասին  կբարձրաձայնի հենց նիստի ժամանակ:

«Բայց մի դիտարկում էլի՝ դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում  ՍԴ մյուս դատավորներից: Ընդամենն ունի մեկ առաքելություն՝ ՍԴ  բնականոն գործունեությունն ապահովելը, հարցադրումներն էլ, ընտրությունն էլ պետք է կատարվեն այդ ասպեկտով՝ ով ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություն չի, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ, անձերի պայքար չպետք է դիտարկել, ներքին փոքրիկ  պրոցեդուրա է, որն անցնում է: Այն երկրներում, որտեղ ՍԴ նախագահի ընտրությունը վերապահված է  հենց ՍԴ-ին, անցնում է  աննկատ, դրա մասին չեն իմանում»,- ասաց նա:

Հ.Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք գործոնով, որոնք իր համար էական նշանակություն ունեն. «Պրոֆեսիոնալ հատկանիշները՝ և ներսում, և դրսում մասնագիտական առումով հեղիակություն պետք է լինի, սա կարևոր է  ՍԴ նախագահի համար: Երկրորդը մարդկային հատկանիշներըն են, թե որքանով է ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա  մարդկանց աշխատել: Երրորդը՝  վարչական, կազմակերպչական ունակություններն են»:

ՍԴ դատավոր Թովմասյանն ասաց, որ ունի տասնյակ հարցեր այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն, կինքնաառաջադրվեն, և թե ինչպես են պատկերացում այդ բոլորը, կկիսվի իր փորձով նրանց հետ, եթե չգտնի այն թեկնածուին, որը կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկի, տեսնելով, որ մեկը կկարողանա, կողմ կքվեարկի:

Հարցին՝ հաշվի առնելով բոլոր այն գործընթացները, որոնք եղան ՍԴ շուրջ, ձեզ համար հեշտ կլին՞ի մնալ այստեղ դատավորի կարգավիճակով, ինչպե՞ս եք շարունակելու այս միջավայրում աշխատել,  նա ասաց. «Դրանք իրարից պետք է բաժանել:

Այս պահին չունեմ հստակ որոշում, մեկ սկզբունք, ընդհանրապես իմ մասնակցության, քվերակության ֆորմատը կախված է լինելու իրավիճակից, կոնկրետ գործից, կոնկրետ հանգամանքներից:

Դրանից դուրս, ինչ որ ասել եմ, այդ ամբողջի տերն եմ ես, այդ ամբողջը ցանկացած ֆորմատով  երկրի ներսում, երկրի դրսում շարունակելու եմ անել, որտեղ էլ լինեմ»:

Հարցին՝ արդյո՞ք շարունակում է պնդել, որ ՍԴ-ում տեղի ունեցող ողջ գործընթացը հակաիրավական է, խնդիրներ կան. Հրայր Թովմասյանը նշեց. «Ես իհարկե ունեմ ասելիք ոչ միայն այս պրոցեսի, այլև շատ ու շատ այլ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք ենթադրում են այլ ֆորմատով այդ ամբողջն ասել: Ոտքի վրա մեկ նախադասությամբ  ես կդժվարանամ այդ հարցերին պատասխանել, միտքը կիսատ կլինի»:  

Երեկ  Սահմանադրական դատարանում կայացել է  աշխատակարգային նիստ, որի օրակարգում էր Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: Սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ նիստը չէր ավարտվել: Այն կշարունակվի նաև այսօր:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:Քվեարկությունը փակ է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:49
Էրդողանը դատի է տալիս Charlie Hebdo-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսին վիրավորական ծաղրանկարի համար: TRT- ի տարածած...
Աղբյուր` Panorama.am
00:47
Թրամփը վաղուց պետք է անձամբ շփվեր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ դեէսկալացիային հասնելու համար. Բայդեն
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ եթե նա հաղթի ընտրություններում, Վաշինգտոնն առաջատար դեր կունենա ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
00:00
Պալերմոյի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
23:49
Ադրինե Ղուկասյանը դատավոր է նշանակվել
Ադրինե Ղուկասյանը նշանակվել  է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ նախագահի պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ջոն Բայդենը կոչ է արել ամբողջությամբ կատարել 907-րդ հոդվածի պահանջը և դադարեցնել ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ Դեմոկարտական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրված  Ջոն Բայդենը ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
23:26
Աշոտ Բալասանյանը՝ գեներալ-մայոր
Պաշտպանության նախարարի խորհրդական Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
23:14
Արցախի ՄԻՊ. Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է
Արցախի մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
23:02
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 28-ին, ժամը 20:41-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
22:59
Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանը. Հովհաննիսյան
«Թշնամու հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացված է մեր կողմից, որից հետո շարունակվել են այլ բնույթի գործողություններ,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Թուրք ֆուտբոլիստը հաստատում է՝ Բարդայում ահաբեկչություն է եղել
Թուրք հայտնի ֆուտբոլիստ Ումութ Բուլութը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Իմ հին ընկեր Հուսեյնը Գյանջայից գրեց ինձ, տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
22:42
ԲՀԿ պատվիրակությունը Մոսկվա կմեկնի
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
22:28
ՄԻՊ-ն աշխատանքի և սոցհարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում է բացառել անպատասխանատու վերաբերմունքը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր ողջ օրը Ադրբեջանի Զինված ուժերը, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
22:11
«Դև ուժը, կամքն ու նվիրումը իր կյանքի մասին պատմող գրքի միջոցով կրկին թող նյութականանան հանուն բաղձալի հաղթանակի»
«Դավիթ Սարապյան «Դև»» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Գիրքը՝ հայկական ԱԹՍ: «Դավիթ Սարապյան»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ու լուրջ մտահոգություն են հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:55
Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում
Հեղինակավոր «The Art Newspaper» պարբերականը «Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում» վերնագրով հոդված է հրապարակել։
Աղբյուր` Panorama.am
21:28
Էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը. Մանուկան
«Օգոստոսի տվյալներով էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը; Պատճառներից են զբոսաշրջային հոսքերի և ներդրումների մասով...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կանխվել են ՀՀ և Արցախ անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր. ԱԱԾ
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն...
Աղբյուր` Panorama.am
21:16
Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. Նաղդալյան
«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում և չի մնալու. ուշքի եկեք... Վահրամ Պողոսյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:53
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։...
Աղբյուր` Panorama.am
20:47
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ
Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Թշնամու հարվածից Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը․ Ա․ Հովհաննիսյան
Տեխնիկան իհարկե կարևոր է, հատկապես 5 րդ սերնդի պատերազմում, սակայն միևնույնն է պատերազմում ամենաորոշիչը մարդու կամքն ու խելքն է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ
Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախցի երեխաների համար միջոցառում՝ ֆուտբոլի ակադեմիայում
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ, Արցախից ժամանած...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են
ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:57
Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին․ Ա․Հարությունյանը՝ Ստեփանակերտի հրթիռակոծման մասին
«Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում մոր և մանկան առողջության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:53
ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին
Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական
ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  Քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}