Քաղաքական 11:14 25/09/2020 Հայաստան

«Հայրենիք»-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի մոտեցումները հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու են բավարար վստահություն. Մինասյան

«Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Նա նշեց, որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված  քրեական գործը չի  կարող իրականացվել առանց անձին ազատությանից զրկելու գործողությամբ, նաև ակնհայտ է, որ  հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են:

«Սա ևս մեկ անգամ վկայություն է այն բանի, որ ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ բացառապես իշխանության ցանկությամբ, իշխանության կամքով և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն:

Կրկնեմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք արդարադատության դեմ ենք և այլն, բայց արդարադատությունը պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության  և օրենքի առաջնորդության սկզբունքներով, ոչ թե ըստ ցանկության, իրավիճակի, առավել ևս երբ չկա ուղղակի դրա համար այն բոլոր համակարգային հիմքերը, որոնք թույլ են տալիս նման պահանջով իրավապահ մարմինները գործեն:

Իշխանությունը ամեն բան գործադրում է իր ընդդիմախոսներին լռեցնելու ուղղությամբ:
Իմ ասածն է՝ իրականացրեք արդարադատության իրավունքի և օրենքի գերակայությամբ, ոչ թե քաղաքական նախընտրության սկզբունքներով:

Իշխանությանը որ լսես, Սահմանադրական դատարանը նվաճում են, յուրացնում են սահմանադրական կարգը տապալելով, ասում են՝  իրավական գործընթաց է, պարգևատրումներ են տալիս  առանց  օրենքի, ասում են՝ իրավական պահանջները բավարաված են: Ինչ ասես անում են, ասում են՝ իրավական գործընթացն ապահովված է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Հարցին՝ առաջիկայում կայանալու է ՀՅԴ, «Հայրենիք» և ԲՀԿ համատեղ հանրահավաքը, տևական ժամանակ չէր նշվում, թե երբ է  այն տեղի ունենալու, և կարծես Գ.Ծառուկյանի գործի ակտիվացման փուլում  հայտարարվեց, որ տեղի է ունենալու շուտով, որևէ կապ կա՞ հանրահավաքի և  Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի միջև, հատկապես երբ մամուլում շրջանառվում է, որ նրան այսօր կալանավորելու են, Ա.Մինասյանն ասաց. «Բացարձակապես որևէ կապ չկա, ավելի վաղ էր նախատեսվում հանրահավաքը:

Ակնհայտ է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը լինելու է բազմամարդ, ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը սպասում է քաղաքական խոսքի և գործողությունների, և բնական է, որ իշխանությունն, այս ամենից ելնելով, փորձելու է ձեռնարկել հնարավոր կամ անհնար բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորինս թուլացնի այդ հավաքի ուժն ու դերակատարությունը»:

Ա. Մինասյանն ասաց, որ չի կիսում իշխանության տեսակետը, թե հնարավոր չի լինի մոբիլիզացնել ժողովրդին. «Ժամանակը ցույց կտա։ Ոչ թե իրենց երազանքների երկիրն են կառուցում, դրա համար հասարակությունը չի գա, այլ իրենք փորձում են մանիպուլիացիաների միջոցով պահել հասարակական տրամադրությունները և գտնվել այն երազանքի մեջ, թե իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում»։

Նա նշեց, թե հանրահավաքը բաց է, հրապարակային է, որևէ առանձին ուժի վերցրած հրավեր չեն ուղարկել, հանրահավաքում կհնչի գործողությունների հաջորդականության մասին:

«Երեք քաղաքական ուժերով նախաձեռնել ենք այս գործընթացը: Հասկանում, կարևորում,  գիտակացում ենք, որ հանրային մեծ համախմբում է  պետք, հանրահավաքն այդ գործողությունների սկզբին է: Ինչ կլինի դրանից հետո, կհնչի հանրահավաքում,  նաև կհնչի գործողությունների ճանապարհային հնարավոր քարտեզը: Ի տարբերություն շատ ուժերի, այդ թվում իշխանությանը սատարող, մենք ոչ թե գաղտնի համաձայնությունների, այլ հրապարակային համագործակցության, համաձայնությունների կողմից ենք»,- մշեց ՀՅԴ-ական գործիչը:

Հարցին՝ Գ. Ծառուկյանի կալանավորելու դեպքում հանրահավաքը կհետաձգվի՞, թե՞ ոչ, հնարավոր տարբերակներ քննարկվե՞լ են, Ա. Մինասյանն ասաց, որ  բացարաձակապես կապ չունի այդ հարցը, որովհետև հանրահավաքը կապված չէ իշխանության այս անօրինական գործողության հետ:

«Որոշակի երանգային փոփոխություններ հնարավոր է տեղի ունենալ, բայց բացարձակ հանրահավաքի անցկացման վրա ազդեցություն չի կարող ունենալ»,- նշեց նա:

Նա համոզմունք  հայտնեց, որ իշխանությունն այս ընթացքում օգտագործելու է ամեն հնարավորը,  որպեսզի խոչընդոտեն, փորձեն սահմանափակել:

«Երեք քաղաքական ուժերով  ի վեջո այս հանրահավաքով փորձում ենք մեր միասնական օրակարագը ներկայացնել հանրությանը: Այս օրակարգի մեջ կարևորագույն դերակատարում ունի իրավաիճակի գնահատումը, իշխանության մեղավոր վարքագիծն այսօր անհաղթահարելի մարտահրավերներ ձևավորելու ուղղությամբ, նոր որակի իշխանության ձևավորման կարևորրությունը, ամենակարևորը՝ ժողովորդի մասնակցությամբ պետք է ձևավորվի այդ նոր որակի իշխանությունը»,- ասաց Ա. Մինասյանը:

Ըստ նրա, նոր որակի իշխանության ձևավորման լեգիտիմ, ժողովրդական, սահմանադրական ճանապարհն արտահերթ ընտրություններն են, անցման փուլը կարող է տակտիկական բազմաթիվ բաներ ենթադրել:  

Նա համոզված է որ իրենց առաջարկած մոտեցումը, ճանապարհային քարտեզը հանրության լայն շրջանակների մոտ առաջացնելու է բավարար վստահություն, ունենալու են ժողովրդի անմիջական մասնակցությամբ իշխանափոխություն, նոր որակի իշխանության ձևավորում:

Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ մարզերի բնակիչների՝ Երևան գալու հետ կապված հնարավոր է խոչընդոտներ լինեն,  Ա.Մինասյանն ասաց. «Ունենք այդ կասածները: Մեր կարծիքով, իշխանությունն ամեն ինչ անելու է զուգահեռաբար թե մանիպուլյատիպ հայտարարություններ միջոցով, թե իրական խոչընդոտներ ստեղծելու, դրա համար ունենք անհրաժեշտ գործիքակազմ դրան հակազդելկու ուղղությամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}