Քաղաքական 13:25 25/09/2020 Հայաստան

Որևէ մեկն ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացնում. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ամեն ինչ անում են իր և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Կանչում են մարդկանց, նաև Սյունիքում, որտեղ առաջադրվել էի ռեյտինգային թեկնածու,  փորձում են հասկանալ՝ ընտրությունների ժամանակ ես որևէ ընտրական մախինացիաների մեջ եղել եմ, թե ոչ: Նորից եմ ասում՝ չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ ինչ-ինչ ընտրական … չգիտեմ իրենց երևականությունը մինչև ուր կհերիքի, չգիտեմ այդ ինչ մահապարտներ կարող են գտնել, ովքեր իմ, Գևորգ Պետրոսյանի դեմ  ցուցմունքներ կտան: Դուք պատկերացո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը, այսինք՝ ինչ-որ մեկին գումար տամ, առաջարկեմ, որ ինձ ընտրե՞ն:
Հասկանում եք իրենց քայլերի աբսուրդը: Բայց ինչպես նշեցի, իրենք որևէ կարմիր գիծ չունեն, կոնկրետ հանձրարարական կա իրավապահների  վրա իմ, Պետրոսյանի դեմ գտնել, պեղել մարդիկ, մոնտաժել հեռախոսազրույցներ»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Հարցին՝ ում կողմից է հանձնարարական, Նիկոլ Փաշիյանի՞, նա պատասխանեց. «Միանշանակ այո»:

ԲՀԿ-ական պատգամավորի համար մի բան է  զարմանալի. «Լավ չեն հասկանում, ինչպես նախկինները չէին հասկանում ու Փաշինյանն էր ասում՝ կորցրել եք իրականության զգացումը և ճիշտ էր ասում շատ դեպքերում, այդպես անբարո քայլերով, մտնելով ընտանիք… Անհարմար եմ զգում փակագծեր բացել, թե մինչև ուր են հասել, մինչև ուր են մտնում, մինչև ուր են պեղում, անձնական բնույթի տեղեկատվություն: Նպատակը լռեցնելն է, տարբեր գործիքներով պրեսինգ գործելն է:

Կարծում եմ՝ իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը գոնե ինձ շատ լավ ճանաչում է: Իմ ընտանիքին նախապատրաստել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի, ամենակեղտոտ, խուլիգան հրապարակումների, որոնք իրենք անում են իրենց մի քանի կայքերով, որոշներն աշխատացնում են պատգամավորները, որոշները՝ գիտեք ովքեր են, նույնիսկ մոնտաժված վիդոսյուժեների:

Ասել եմ՝ պատրաստ եղեք ամեն ինչի, իմ ընտանիքը, հարազատները պատրաստ են, անգամ կալանավորելուց չեմ վախենում: Հանկարծ մտքներով չանցնի, որ ինչ-ինչ պրեսինգներով ինձ կարող են լռեցնել, հակաօրինական որևէ բան չենք անում:

Ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը, որին համարել եմ լավ ընդդիմադիր պատգամավոր, խոսում էր իշխանության ձախողումների, հակաօրինական քայլերի մասին, որևէ մեկն իր հանդեպ գոնե այս կարգի քաղաքական հալածանք չէր իրականացում, չէին մտնում ընտանիք, անձնական կյանք, սրանք, ցավոք սրտի, անցել են բարոյական այդ սահմանը»:

Նա նշեց, որ չգիտի, թե ինչու է հենց ինքը թիրախում:

«Հաճախ ինձ հարցնում են՝ այդ թերթում աշխատել եք, ինչու եմ լռում: Ինչո՞վ ես կտարբերվեմ իրենից, եթե ես գործեմ իր մեթոդներով: Երբեք ինձ թույլ չեմ տալու խոսել այն ամենի մասին, ինչ  գիտեմ: Եթե մարդու համար բարոյականությունը, միասին անցած ճանապարհն առոչինչ է, ես տարբերվում են իրենից, ինձ համար կան տաբուներ, կա անցած ճանապարհ, կա ընտանիք, երեխաներ: Այդ տաբուներն իրենց համար չկան: Հենց դա է լինելու այն կործանման սկիզբը, որի վրա երկու ոտքով ամուր կանգնել են»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այն, ինչ ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հանդեպ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, երկու կարծիք լինել չի կարող, բայց ուզում է ակնկալել, որ դատավորները սթափ մարդիկ են:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Մի հատ էլ անհամբեր սպասում եք, թե ե՞րբ է արցախցին գալու հրապարակ ու ձեր փոխարեն Նիկոլ հեռացնելու. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «STOP. Ամոթ է ՀՀ հպարտ քաղաքացի, արցախցին մեղավոր չի, որ 2018-ին, դուք, ես էլ ձեզ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստեփնակերտի դպրոցի նկուղում մնացած մայրն իր 7 երեխաների հետ Հայաստանում է
Նախորդ օրը համացանցում մեծ արագությամբ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի դպրոցի նկուղում է մնացել մայրը 7 երեխաների հետ նրան անհրաժեշտ է օգնություն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Անկարայում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան է թեթև վիրավորվել
Անկարայի կենտրոնում՝ Ներքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերի մոտ, պայթյուն է որոտացել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան...
Աղբյուր` Panorama.am
16:37
ՀՀ իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հռոմի պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս հայտնելով համաձայնագիր կնքել հումանիտար ճգնաժամը վերջ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցվել
Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր վերջին պատարագն է մատուցել Հրայր Սարկավագը: Արցախի ամբողջովին դատարկ Մայր Տաճարը վերջին անգամ ...
Աղբյուր` Panorama.am
14:16
100 483 բռնագաղթած և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ և 21 079 տրանսպորտային միջոց արդեն հատել են Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 84 408...
Աղբյուր` Panorama.am
13:45
Համազգային աղոթքը մեզ համար անհուսության, վշտի, տրտրմության աղոթք չէ, այն հույսի ու վերհառնումի աղոթք է. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետ
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը համազգային աղոթք հղեց Արցախի համար: Նա իր խոսքում ասաց. «Անսահման ցավով են համակված բոլորիս հոգիները,...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է հայաթափված Արցախ բնակչության կարիքներն ուսումնասիրելու համար:
ՄԱԿ-ի առաքելությունը, որն ուսումնասիրում է հումանիտար իրավիճակն ու տեղի բնակչության կարիքները, ժամանել է Արցախ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝...
Աղբյուր` Panorama.am
11:59
Արտակ Բեգլարյանը կմեկնի փախստականների ընդունման կետ
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու...
Աղբյուր` Panorama.am
11:42
Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
«Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
10:40
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը.Լեհ բլոգեր
Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, այդ մասին ահազանգում է լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Միավորված Հայաստանն ու Արցախը տեսնելու երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական...
Աղբյուր` Panorama.am
00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}