Ուկրաինայում կործանված AN-26-ի օդաչուի մայրն ասել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին
Խարկովի մոտակայքում սեպտեմբերի 26-ին AN-26 ինքնաթիռի վթարից զոհված օդաչուի մայրը պատմել է, որ իր որդին խոսել է օդանավի անսարքության մասին: «24 ալիք»-ի հրապարակած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Կինը հայտնել է, որ որդին վերջին անգամ իրեն զանգահարել է թռիչքից մեկ օր առաջ:
Նրա խոսքով ՝ օդաչուն խոսել է այն մասին, որ օդանավի շարժիչները հաճախ խափանվում են:
«Նա չի բողոքել, պարզապես բացատրել է, որ մեքենան լավ վիճակում չէ», - ավելացրել է օդաչուի մայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին