ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը․ Շառլ Միշել
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ հոկտեմբերի 1-2-ին նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը։
«Հինգշաբթի և ուրբաթ օրերին կայանալիք մեր հատուկ հանդիպումը հիմնականում նվիրված կլինի աշխարհում Եվրոպայի տեղին և մեր սեփական ճակատագիրը կերտելու կարողություններին։ Մենք կքննարկենք մեր ուշադրությունը պահանջող ընթացիկ հարցեր, մասնավորապես Բելառուսում տիրող իրավիճակը, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը։ Ընթրիքն ամբողջությամբ նվիրված կլինի Արևելյան Միջերկրական ծովի իրադրությանը և Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,- անդամ պետություններին ուղարկված հրավեր-նամակում ասում է Շառլ Միշելը։
Շառլ Միշելն ասում է, թե իրենց նպատակն է ստեղծել տարածք Թուրքիայի համար կառուցողական երկխոսության համար`տարածաշրջանում կայունության և անվտանգության հասնելու համար, և ապահովելու ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների լիակատար հարգանքը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան կառուցողական ներգրավվի: Բոլոր տարբերակները մնում են սեղանին՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների օրինական շահերը պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-25-ին նախատեսված գագաթնաժողովը հետաձգվեց՝ Շառլ Միշելի ինքնամեկուսացման պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ հատուկ գագաթնաժողովը հետաձգվեց՝ Շառլ Միշելի կարանտինի պատճառով
- ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արևելյան Միջերկրականի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին