Տիկին Անահիտը կռիվ է գնում, հանդիպման վայրը՝ «ծտերի մոտ»
«Սա արդեն վերջինն է լինելու, այս անգամ ոչ մեկ չի կարող մեզ պարտադրի, ասի խելոք մնացեք»,- ասում է «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը, ով մարտական ընկերների հետ պատրաստվում է գնալ Արցախ:
«5-րդ ալիքի» տեսանյութում նա ասում է, որ ոսկի սերունդ ունենք, նման սերունդ գոյություն չունի:
Տիկին Անահիտի որդին Արցախում է: Երազում է նրան տեսնել, բայց չի գնա նրա մոտ՝ տարբեր ճակատներում կկռվեն:
«Ես չեմ գնում զոհվելու, ես գնում եմ հաղթելու»,- նշում է հրամանատարը:
Ազատամարտիկ Ալինա Ղուկասյանն ասում է. «Նենց չի, որ վախենում ենք: Իրենք պետք է վախենան մեզանից, որ նման բայեվոյ տատիկներ են գնում»:
Հարակից հրապարակումներ`
- «Տղերքը պատրաստ են մինչև վերջին շունչը կռվել»
- ՊՆ. Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են
- ՊԲ. Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները
- ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ
- Մեր բժիշկների շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից
- Անահիտի «Անահիտը». 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել