Պարտությունը նշանակելու է Ալիևի իշխանության ավարտը. Ա. Ենոքյան
«Իլհամ Ալիևը իր իշխանության 17 տարիների ընթացքում քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, ռազմական ռեսուրս է կուտակել, նավթ է ծախել ու իկրա է բաժանել հենց այս պատերազմի համար։ Պատերազմում պարտությունը նշանակելու է նրա իշխանության ավարտը և նա պատրաստ է դրա համար կռվել մինչև վերջին փամփուշտը։
Իլհամ Ալիևին խաղաղություն կարող են պարտադրել միայն միջնորդները։
Եվրոպան չունի արագ միջամտության գործուն մեխանիզմներ և քաղաքական կամք։
Թրամփը, բացի այն որ չունի հստակ արտահայտված շահեր մեր ռեգիոնում, նաև խրված էիր նախընտրական գործերի մեջ, երեկ էլ կորոնավիրուսով հիվանդացավ։ ԱՄՆ-ից հիմա ակնկալիքներ չկան։
Թուրքիան դիմելու ակնարկը ոչ միայն հիմարություն է, այլև դավաճանությունը։
Ռուսաստանը մեր ռեգիոնում ունի կոնկրետ անվտանգության մարտահրավերներ և ամենաշահագրգիռ միջնորդն է խաղաղության հաստատման համար։ Ռուսաստանը միջնորդության ուշացումը մի կողմից նշանակում է, որ կողմերը ռեսուրսաքամ են լինում և ավելի հեշտ կլինի սեփական առաջարկները առաջ տանելը։ Սակայն մյուս կողմից՝ արնաքամ եղած տարածաշրջանը հետագայում ավելի դժվար կարող է ծառայել Ռուսաստանի անվտանգության խնդիրներին։ Այս առումով ռուսական միջնորդության ուշացումը այնքան էլ տրամաբանական չէ։
Եղել են Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցություններ առանց կոնկրետ արդյունքների։ Կարո՞ղ ենք հասկանալ ինչու առայժմ Ռուսաստանը չի խառնվում խաղաղության հաստատմանը»,-այս մասին գրառում է կատարել «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հ
այկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին