Միտինգներ արեք ձեր բնակության երկրի բոլոր ազդեցիկ լրատվամիջոցների շենքերի առջև. Աբրահամ Գասպարյան
Քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով է հանդես եկել՝ դիմելով ողջ աշխարհի հայերին։
«Կոչ իմ բոլոր հայրենակիցներին ի սփյուռս աշխարհի,
Միտինգներ արեք ձեր բնակության երկրի բոլոր ազդեցիկ լրատվամիջոցների շենքերի առջև, սեղմե՛ք մինչև վերջ, ատամներով պայքարե՛ք բոլոր տեղեկատվական հարթակներում, ազդե՛ք ձեր կապերով որոշումների ընդունման բոլոր կենտրոնների վրա։ Գիտեմ ձեռքից եկածն անում եք։ Մի քիչ էլ պրկե՛ք ձեր կամքի մկանները։ Ձեր ցավը տանեմ ես։ Թշնամին որոշել է մեզ ոչնչացնել։ Քաք ա կերալ (կներեք):
Սա մեր վերջին Հայրենականն է։ Մենք պինդ ենք, մնալու ենք այստեղ մինչև վերջին շունչը, թուրքին պիտի ցույց տանք իր տեղը՝ հայ զինվորի սապոգի տակ։ Պինդ եղե՛ք։ Հաղթելու ենք»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են իրենց նշանակետերը. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին