Արթուր Ղազինյան. Արհամարհեք սադրանքի բոլոր փորձերը
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.
«Արդեն մի քանի օր է զգուշացնում եմ սպասվող սադրանքների մասին՝ ներքին միասնությունն ու համերաշխությունը կազմալուծելու նպատակով:
Հաղթահարելով 2.5 տարի շարունակ մեզ ներարկված թշնամության ու ատելության դոզայի էֆեկտը, Հայ ժողովուրդը կարողացավ ուժ գտնել արտաքին թշնամու դեմ միավորվելու, ներքին բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելու և մեզ պարտադրված պատերազմը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ավարտելու համար:
Սա թշնամու պլանների մեջ չէր, մտնում, նրանք չէին սպասում այսպիսի միասնություն, սա իրենց համար անակնկալ էր: Միասնության ոգով և Հայրենիքին մեծ նվիրումով մեզ հաջողվեց ետ մղել աննախադեպ լայնածավալ հարձակումը:
Սակայն թշնամին չի հրաժարվել Հայաստանն ու Հայ ժողովուրդը ներսից պառակտելու, ներհասարակական ու քաղաքական միասնության մթնոլորտը պայթեցնելու ծրագրից:
ԹԱԽԱՆՁԱԳԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, արհամարհեք սադրանքի բոլոր փորձերը: Հասկանում եմ բարդ է, բոլորիս նյարդերը գտնվում են սահմանագծին, դժվար է դիմանալ:
Բայց պետք է, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, հանուն Արցախի, նահատակված մեր ՀԵՐՈՍ զինվորների:
Ոչ մի անմեղ մարդ չի կարող մեղադրվել մտացածին արարքների մեջ, բոլոր իրական մեղավորները պատասխան են տալու ԵՐԿՐԱՅԻՆ ու ԵՐԿՆԱՅԻՆ դատարանի առջև: ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ . . .
ՀԻՄԱ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Եկել է պայմանավորվելու ժամանակը
- Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը. Ղազինյան