Քաղաքական 12:36 08/10/2020 Հայաստան

Այս պահին թիկունքում սպառազինության հետ կապված որևէ խնդիր չկա. Էնֆիաջյան

«Մենք պետք է համախմբված ու միահամուռ ուժերով պայքարենք՝ մեզ համար բաղձալի հաղթանակի պահը մոտեցնելու համար։ Բայց ուժերը միավորելու համար ոչ թե միայն կոչեր պետք է հնչեն, այլ գործողություններ պետք է լինեն. դրա վառ ապացույցը կլիներ ներքաղաքական համախմբվածությունը։ Այս համատեքստում պետք է ասել, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ավելի լավ պայքար կմղեր և մենք կունենայինք հաջողություն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժմանը։

Նրա խոսքով, նման նախադեպ չէր եղել, և պարզից էլ պարզ է՝ մոտեցումները քաղաքական են եղել։

Հարց. Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ այսօր Ժնևում, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ տեղի կունենան։ Արդեն տեղյակ ենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր է Ժնև մեկնում, իսկ ՀՀ արտգործնախարարը՝ երկուշաթի։ Ձեր կարծիքով, մի սեղանի շուրջ նստելու հնարավորություն կա՞։

Վ. Էնֆիաջյան. Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ռազմական գործողություններում մեր բանակի ոգին շատ բարձր է, ռազմատեխնիկայի և սպառազինության խնդիր մենք չունենք, և կարող ենք պարտադրել գործողություններ։ Բայց ամենատարբեր սցենարների դեպքում էլ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ի վերջո խնդրի լուծումը պետք է լինի սեղանի շուրջ քննարկման արդյունքում։ Ինչպիսի՞ օրակարգով, ինչպիսի՞ բովանդակային քննարկում տեղի կունենա, զերծ կմնամ պատասխանել։ Արցախի ժողովուրդը պայքարել ու պայքարում է ազատության, պետականության ու ապրելու իրավունքի համար, և ի վերջո այս իրավունքերը պետք է հաստատվեն նաև միջազգային հանրության կողմից։ Արցախի Հանրապետությունն իր ինստիտուցիոնալ բոլոր ենթակառուցվածքներով որպես պետություն գոյություն ունի տարիներ շարունակ, ինչի մասին մենք տարբեր հարթակներում խոսել ենք։ Բանակցությունների գործընթացը կարող է նոր կետեր բերել, ինչ մասին այս պահին խոսելուց զերծ կմնամ։

Հարց. Արցախը դիմել է միջազգային հանրությանը՝ իր անկախությունը ճանաչման կոչով։ Եվ վարչապետն էլ ասել է, որ ճանաչումը հումանիտար աղետը կանխելու տարբերակներից մեկն է։ Այդ դեպում ինչո՞ւ ՀՀ խորհրդարանը օրակարգ չի բերում այս հարցը։

Վ. Էնֆիաջյան. Մեր քաղաքական ուժը այս և այլ հարցեր քննարկել է։ Եկեք հասկանանք մի կարևոր հանգամանք. ԱԺ-ում օրակարգ բերելու հարցը տեխնիկական կլինի, եթե քաղաքական որոշում լինի։ Շատ ավելի լուրջ հանգամանք կա այստեղ։ Դա մեր զինանոցում մեկ զենք է, որը կարող ենք գործի դնել, բայց հարցն այսօրեական չէ։ Ռազմական, պետական մակարդակով համագործակցությւան հուշագիր կնքելու, գործողություններ սկսելու նախադրյալներն այսօրեական կան։ Մեզ համար ամենակարևորը ոչ թե ՀՀ խորհրդարանի կողմից ճանաչումն է, այլ քաղաքակիրթ աշխարհի կողմից այս իրողությունն ընդունելն ու որպես փաստ արձանագրելն է։

Հարց. Ադրբեջանն ու Թուրքիան այս պատերազմում ինչո՞ւ դիմեցին վարձկանների օգնությանը, ի՞նչ խնդիր են այս ձևով լուծում։

Վ. Էնֆիաջյան. Մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի հոգեվարքագիծը՝ հատկապես շփման գծում։ Ադրբեջանի պետական ինստիտուցիոնալ գործառույթները շատ հարաբերական վիճակում են։ Եթե մի երկրի ռազմաքաղաքական որոշումներն ընդունում է մեկ այլ երկիր, այդ ինստիտուտներին չի կարելի բարձր դեր տալ։ Վարձկաններ, այո՛, եղել են, և հետագայում միջազգային հարթակներում էլ մենք այս խնդիրների մասին խոսելու ենք։

Հարց. Դուք ինքներդ Արցախ էիք այցելել։ Մեծաքանակ օգնություն է այնտեղ հասնում այս օրերին։ Կներկայացնե՞ք՝ ինչ էր այնտեղ կատարվում։

Վ. Էնֆիաջյան. Այո, մենք օրեր շարունակ եղել ենք Արցախում և տարբեր հանդիպումներ ենք ունեցել։ Վստահաբար ասում եմ՝ հումանիտար առումով լուրջ աշխատանքներ են տարվում։ Միակ պատգամավորը, որ այսօր գտնվում է խրամատում, ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանն է։ Այս պահին թիկունքում սպառազինության հետ կապված որևէ խնդիր չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}