Մեր կիսատ գործը մեր երեխաներին չենք թողնելու. կամավորականները՝ ռազմաճակատից
«Մեր զինվորների կողքին ենք իրենց դուխ տալու, ոգեշնչելու համար: Ամեն ինչով իրենց կողքին կանգնած ենք: Ես մեռնեմ իրենց կյանքին, թասիբին, հայրենասիրությանը: Մեր բոլոր զինվորները հերոսներ են»,- ռազմաճակատից ասում են կամավորականները:
Նրանք ընդգծում են՝ մեր կիսատ գործը մեր երեխաներին չենք թողնելու:
«Մեզանով թող վերջանա այս պատերազմը՝ վերջնական: Մենք պետք է այս պատերազմն անպայման հաղթենք»,- նշում է կամավորականներից մեկը:
Նրան շարունակում են մարտական ընկերները. «Միանշանակ հաղթանակ ենք տոնելու, յոթ օր յոթ գիշեր ֆեք ենք անելու»:
«Իրենք շատ բան են ուզում: Բայց տվող պետք է լինի: Տվողն էլ մենք ենք, կյանքում թող չհավատան, որ ինչ որ մի բան, թեկուզ մի հատ լուցկու չոփ, իրեց ձեռքը կընկնի»:
Երիտասարդ կամավորականներն ասում են՝ մենք մեր խնդիրը կատարել ենք, կատարում ենք, 100 տոկոսով կատարելու ենք:
Տեսանյութը ներկայացրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Առաջնագծում են նաև ԱԱԾ կամավորները
- Թուրքիայի արձագանքը ԼՂ հակամարտության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշմանը
- ՀՅԴ-ական կամավորականներ՝ զոհվել են ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար
- Կազմակերպվել է հակագրոհ և հետ վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը. ՊԲ
- ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ
- ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան