Արտակ Բելգլարյան. Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ահազանգում է՝ Ադրբեջանը րոպեներ առաջ կրկին հրետակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական շրջանները։
«Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Բաքուն մինչև վերջին պահը օգտագործում է ռազմական հանցագործությունների նույն ոճը»,-գրել է Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ միջազգային հանրությանն ուղղված իր խոսքում Արցախյան պատերազմի հետևանքով կուրացած Բեհլարյանը կոչ էր անում կույր չլինել, դադարել խոսել ու սկսել գործել։
Երկ Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում հայտարարվեց՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
#BREAKING!#Azerbaijan a few mins ago again struck #Stepanakert civilian areas with missiles. No data on casualties yet.#Baku uses the same style of #WarCrimes by the very last moment.#AzerbaijaniAggression #HumanRights #DontBeBlind
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 10, 2020
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- Ադրբեջանի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր. Արցախի ՄԻՊ
- Կույր մի եղեք, քայլ արեք և կանգնեցրեք թուրք-ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ․ Ա․Գասպարյան