Թշնամու 7 տեխնիկա խոցած ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանն ուզում է վերադառնալ ռազմաճակատ
Ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը պատերազմի ժամանակ խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ։ Նա հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չի պատրաստվում սահմանափակվել այդքանով, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու է մարտի դաշտ՝ ավելացնելու իր կողմից խոցված տեխնիկան։
Նա նշեց, որ երբ կանգած են սահմանին, գիտեն, որ պետք է պահեն հայրենիքը, ժողովրդին, ընտանիքը, բայց երբ նրանցից փոխադարձ օգնություն են ստանում, դա իրենց համար մեծ բան է։
«Երբ բացում ենք ծանրոցները, որտեղ ամեն մեկը մի բան է դրել, գտնում ես քո ուզածը, ուրախություն է պարգևում։ Երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղերք, այսօր չենք մրսելու։
Հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը, մեծ ուժ են, երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս»,- ասաց Հ. Դոխոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորի սրտում հաղթանակի ձգտումն է, բոլորը ուզում են առաջ գնալ. Հարություն Դոխոյան
- Դոխոյան Հարությունը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ․Ա․Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին