«Լավ է ինձ կպավ, այլ ոչ թե ջահելներին». Քարվաճառում վիրավորված քաղաքացի
Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Քարավան գյուղի բնակիչը պատմել է, որ երեկ ժամը 12.00-ի շրջանում մի ինքնաթիռ է անցել, բայց հարվածն այլ տեղում է եղել, բայց դեռ առաջինը չէր անցել, երբ երկրորդն է եկել ու հավանաբար սարին հարվածել.
«Ուզում էինք իջնել նկուղ, էնտեղ ենք հավաքվում խփելու ժամանակ։ Չհասցրի բալկոից իջնել, որ մի բեկորն էլ ինձ կպավ։ Բայց լավ է ինձ կպավ, այլ ոչ թե ջահելներին։ Զգացի, որ մեջքս տաքացավ, ամուսինս ինձ գրկեց, էդտեղ մարդիկ կային, կանչեց, առաջին օգնություն ցույց տվեցին ու ուղարկեցին Վարդենիս։ Այնտեղ վիրահատեցին ու բերեցին այստեղ։ Միակ ցանկությունս այն է, որ խաղաղություն լինի, կարողանանք հաղթել։ Ու պիտի հաղթենք, չեմ կասկածում»,- պատմել է Մարինե Փիլոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը
- ԱԻՆ. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
- Արծրուն Հովհաննիսյան. Քարվաճառում համեմատաբար թեթև իրավիճակ է
- Արցախի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա Մարինա Թևոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին