Առողջություն 15:30 16/10/2020 Աշխարհում

Նրանք վախենում են հրապարակավ խոսել պատվաստանյութի մասին. ՌԴ «Բժիշկների դաշինքի» ղեկավար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը: Եվ երրորդ պատվաստանյութը ճանապարհին է:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նույն խորհրդակցությանն ասել է, որ «Վեկտորը» կլինիկական փորձարկումներ կսկսի Ռուսաստանի տարբեր շրջաններում: Դրանց կմասնակցի 40 հազար կամավոր:

«Բժիշկների դաշինք» արհմիության ներկայացուցիչ Անաստասիա Վասիլևան «Նաստոյաշեյե վրեմյա» կայքին հարցազրույց է տվել նոր պատվաստանյութի, կորոնավիրուսով հիվանդների քանակն ավելացնելու հիվանդանոցների հնարավորությունների և Ռուսաստանի իշխանությունների միջոցառումների մասին:

Հարց- Ռուսաստանը ռեկորդներ է սահմանում նույնիսկ դեպքերի վիճակագրությամբ: Հերթեր են CT հետազոտման համար: Երբ համաճարակը նոր էր սկսվել, ձեր «Բժիշկների դաշինքը» հիվանդանոցներին հասցրեց պաշտպանիչ միջոցներ, դիմակներ, դուք շատ խոսեցիք բժիշկների վատ ապահովվածության մասին: Հիմա որքանո՞վ են պատրաստ հիվանդանոցները:

- Հիմա, իհարկե, հիվանդանոցները պատրաստ չեն: Հավանաբար, ինչ-որ առումով այն լավացավ պաշտպանիչ միջոցներով ապահովելուց հետո, չնայած դրանք դեռ բավարար չեն: Բայց հիմա, որքան մենք հասկանում ենք, ամենամեծ խնդիրը հենց բժշկական անձնակազմն է, բժիշկներով ապահովելը: Քանի որ քիչ են բուժքույրերը, բժիշկները: Այսօր մեր ծրագրի Ուլյանովսկի համակարգողն ասաց, որ մեկ բուժքույր կատարում է 300 մկանային ներարկում և տեղադրում է 300 կաթիլային: Իսկ բժիշկը մեկն է  400 մարդու համար:

Հարց- Հիվանդանոցները նախկինում էլ էին թերի համալրված, թե՞ բժիշկներն են հեռանում:

- Հիմա, իհարկե, հիվանդանոցները գերբեռնված են: Բնականաբար, մինչ կորոնավիրուսի համաճարակն էլ բժիշկների և բժշկական  անձնակազմի խնդիր կար: Բայց հիմա, երբ հիվանդները պառկած են միջանցքում, նրանք իրականում մահանում են, վատ են բուժվում, նրանք չեն կարող օգնություն ստանալ այն պատճառով, որ բժշկական անձնակազմը քիչ է, ձեռքերը պարզապես քիչ են, ֆիզիկապես ձեռքերը քիչ են: Քանի որ բուժքույրերը ստիպված են և´ անկողինը պատրաստել, և´ դիակը տեղափոխել դիահերձարան, և´ նոր հիվանդներ ընդունել: Ուղղակի կադրերը չեն բավարարում: Սա այժմ ամենամեծ խնդիրն է:

Հարց - Հոկտեմբերի 12-ին հրապարակեցիք մի տեսանյութ, որում դիմում եք ռուս բժիշկներին, ովքեր արդեն սկսել են պատվաստանյութերից մեկով պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ տեսանյութում դուք խոսում եք չստուգված դեղամիջոցով պարտադիր պատվաստման մասին: Ի՞նչ գիտեք հիմա, ինչպե՞ս է աշխատում այս պատվաստանյութը:

- Մենք արդեն գիտենք բազմաթիվ բարդությունների մասին, որոնք, ցավոք, տեղի են ունենում ընդհանուր առմամբ ոչ միայն բժիշկների, այլ բոլոր այն հիվանդների շրջանում, ովքեր քաջություն ունեցան պատվաստվել այս փորձարարական դեղամիջոցով: Եկեք այդպես անվանենք, դեռ պատվաստանյութ չէ: Ցավոք, մենք չունենք այս բարդությունների վիճակագրություն, ախտորոշում, ընդհանրացում: Դրանք թաքցվում են, թաքցվում են արտադրողների, քաղաքական գործիչների կողմից: Այս պարագայում հակագովազդը շահավետ չէ: Մեր երկրի ղեկավարության համար անշահավետ է խոսել բարդությունների մասին, ինչ-որ մեկին վախեցնելն շահավետ չէ: Ավելին, բուժաշխատողների ընդամենը 3%-ը է համաձայնել պատվաստվել: Եվ հետո, համոզված եմ, որ դա ընդհանուր առմամբ ինչ-որ հոգեբանական ճնշման տակ է արվել:

Հարց- Որտեղի՞ց այս 3% ցուցանիշը:

- Լրատվամիջոցներում են հրապարակումներ եղել:

Հարց - Այսինքը՝ սա վստահության այդպիսի մակարդակ է:

- Բժիշկ-մասնագետները կիրթ մարդիկ են, ովքեր հասկանում են, որ ցանկացած դեղամիջոց միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է անցնի բոլոր անհրաժեշտ կլինիկական փորձարկումները: Եթե դա տեղի չի ունեցել, սա այն է, ինչ մենք կոչում ենք փորձարարական դեղամիջոց: Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի որոշ ժամանակ անց:

Բուժաշխատողներն արդեն կապվել են մեզ հետ: Նրանց մոտ բարձր ջերմություն, ստորին վերջույթների թմրություն, անհասկանալի որոշ ցաներ կան: Իհարկե վախենում են: Նրանք վախենում են այդ մասին հրապարակավ խոսել, նրանց արգելվում է դա անել: Բայց, այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է խոսել դրա մասին, անհրաժեշտ է իմանալ այդ մասին: Քանի որ հիմա դեռ պարզ չէ, թե որն է ավելի վատ՝ ունենալ այս վարակը, թե՞ պատվաստանյութ ստանալ:

Կա ևս մեկ շատ լուրջ կետ: Փաստն այն է, որ երբ բժիշկներին, կներեք, ինչպես անասունների համատարած պատվաստում են՝ տեղափոխելով ավտոբուսներով,  չեն ստուգում նրանց իմունային կարգավիճակը, որը շատ-շատ կարևոր է:

Հարց- Բացատրեք, խնդրում եմ:

- Կա այնպիսի երևույթ, ինչպիսին է հակամարմիններով վարակի ուժեղացումը: Դա այն է, երբ նրանք արդեն ունեն վարակ, որը կարող է  կլինիկականորեն չարտահայտվել, բայց կարող է նաև ուժեղանալ և հանգեցնել հենց այն բարդություններին, որոնք արդեն կան: Սա ահավոր է:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}