Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:08 Աշխարհում
Մեքսիկայի ներկայացուցիչը ճանաչվել է Միսս Տիեզերք 2021

«Միսս Տիեզերք»-2021 գեղեցկության մրցույթի հաղթողը դարձել Է մեքսիկացի Անդրեա Մեսան: Ֆլորիդայում անցկացվող մրցույթում 26-ամյա մոդել, ծրագրավորող Մեսան թագը ստանալիս կրում էր կարմիր զգեստ:

Աղբյուր՝ thesun.co.uk

16:46 Աշխարհում
Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան «տրիո» են ստեղծել՝ ԵՄ-ի հետ ինտեգրման համար

Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները հուշագիր են ստորագրել Եվրամիության հետ ինտեգրման համար «Ասոցացված տրիո» ստեղծելու մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Ըստ նրա, «Ասոցիացված տրիոն» ուղերձ է այն մասին, որ երեք երկրների համար եվրոպական ինտեգրացիային այլընտրանք չկա:

Աղբյուր՝ lenta.ru

16:31 Հայաստան
Բացացառիկ ցուցադրություն՝ Գրատպության թանգարանում

Առաջին անգամ և միայն մեկ օր կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։ Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում: Ցուցադրությունը կգործի մայիսի 18-ին՝ ժամը 10։00-22։00-ն: Մուտքն ազատ է։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ 

16:10 Աշխարհում
Բելգիայի դեսպանի կինը դիմում է անձեռնմխելիությանը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար

Ոստիկանությունը հայտնել է, որ Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը կկիրառի իր դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ խուսափելու վիճաբանության ժամանակ բուտիկի երկու աշխատակիցներին հարվածելու համար քրեական հետապնդումից:  Ավելի վաղ դեսպան Պիտեր Լիքուեն հայտարարել էր, որ «անկեղծորեն ցավում է իր կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար»՝ ավելացնելով, որ «ցանկանում է ներողություն խնդրել նրա անունից»:

Աղբյուր՝ theguardian.com

15:57 Աշխարհում
Հրթիռը հարվածել է Աշդոդի մոտակայքում գտնվող շենքին

Գազայի հատվածից արձակված առնվազն մեկ հրթիռ պայթեց երկուշաբթի օրը՝ հարվածելով Իսրայելի հարավում գտնվող Աշդոդ խոշոր քաղաքի մոտակայքում գտնվող շենքին: Մի քանի մարդ գտնվում են վիճակում, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում:

Աղբյուր՝ tass.ru

15:26 Արցախ
Փոփոխություն թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառումների ժամանակացույցում

12:00 «Կերենի դամբարանադաշտից պեղված հնագիտական ցուցանմուշները» թեմայով ցուցահանդեսը՝ Երևանի Հ. Թումանյանի անվան թանգարանում չեղարկվել է։

Աղբյուր՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Մ . Սարդարյան

15:04 Աշխարհում
Ռեփեր Բաստան վավերագրական ֆիլմ է նկարահանում բռնցքամարտի մասին

Հիմնական տեսարանները կնկարահանվեն GAZFIGHT մրցաշարի ընթացքում, որը կազմակերպելու է հենց՝ Վասիլի Վակուլենկոն (Բաստա):

Աղբյուր՝ ren.tv

14:54 Աշխարհում
Ավստրալիայում հայտնաբերված կոկորդիլոսի գանգը ճանաչվել է որպես ոչնչացած տեսակի մասունք

Ենթադրվում է, որ կենտրոնական Ավստրալիայում հայտնաբերված ութ միլիոն տարվա կոկորդիլոսի գանգը այժմ համարվում է գիտնականների համար նոր, վերացած տեսակի մասունք: Գանգը հայտնաբերվել էր Հյուսիսային տարածքում (Northern Territory) 2009 թվականին: Ենթադրվում էր, որ այն պատկանում է անհետացած Բարու (Baru) ցեղատեսակին, սակայն նոր ուսումնասիրություններից հետո տվյալները թարմացվել են: Ակնկալվում է, որ այս տեսակը անվանում կստանա 2022 թվականին՝ ցուցահանդեսի ժամանակ:

Աղբյուր՝ bbc.com

14:29 Տարածաշրջան
Իրանում երեք մարդ տուժել է երկրաշարժից

Առնվազն երեք մարդ է վիրավորվել Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Հյուսիսային Խորասան նահանգի Սանհվաստ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Տեղական ժամանակով ժամը 03: 33-ին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Բոջնուրդից 70 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Սանհվաստ քաղաքում, որին հաջորդել է առնվազն 10 հետցնցում:

Աղբյուր՝ ria.ru

14:12 Աշխարհում
Գեյթսը ստիպված է եղել լքել Microsoft-ի տնօրենների խորհուրդը՝ աշխատանքային սիրավեպի պատճառով

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հարկադրված է եղել հրաժարվել ամերիկյան կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմից 2020 թվականին՝ աշխատակիցներից մեկի հետ ոչ պատշաճ հարաբերությունների մեղադրանքով հետաքննության պատճառով: Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները: Գեյթսն անձամբ իր քայլը բացատրել է բարեգործության վրա կենտրոնանալու ցանկությամբ:

Աղբյուր՝ tass.ru

12:53 Աշխարհում
Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ մենամարտելու է յի հետ Սաուդյան Արաբիայում

Ծանր քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի և բրիտանացի Էնթոնի Ջոշուայի մենամարտը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Զույգը սպորտի պատմության մեջ առաջին անգամ վիճարկելու է աշխարհի բոլոր չորս տիտղոսները: Ֆյուրիից մեկ տարով փոքր Ջոշուան տիրում է WBA, WBO և IBF գոտիներին:

Աղբյուր՝ theguardian.com

12:39 Աշխարհում
Ինդոնեզիան դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը

AstraZeneca դեղամիջոցով պատվաստվածներից մեկի մահից հետո՝ Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը կասեցրել է պատվաստանյութի խմբաքանակի տարածումը երկրում: Մայիսի 5-ին 22-ամյա մի երիտասարդ պատվաստվել է այս դեղամիջոցով, որից հետո նրա մոտ առաջացել են գլխացավեր, մկանային ցավեր, ինչպես նաև ջերմության բարձրացում: Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ մահացել է՝ պատվաստումից 11 օր անց:

Աղբյուր՝ iz.ru

12:23 Աշխարհում
Իսրայելի արարքները դատապարտելի են. Եգիպտոսի Հայ Դատի մարմնի հայտարարութունը

Այս օրերին Իսրայելը սպիտակ ֆոսֆորով թիրախավորում է մասնավորապես Գազայի    պաղեստինցի բնակչությանը՝ գործելով  անմարդկային սպանդներ եւ ավերելով քաղաքը։
Հիշեցնենք, որ նոյն զինամթերքը օգտագործվել էր Ադրբեջանի կողմից՝ հայերին թիրախավորելու համար, Արցախի պատերազմի ժամանակ, 2020-ին:

Աղբյուր՝ arevelk.am

12:00 Աշխարհում
Եկատերինբուրգում ոստիկանության աշխատակիցները վիրավորել են երեք մարդու սպանության մեջ կասկածվող անձին

Եկատերինբուրգի ոստիկանությունը վիրավորել է երեք մարդու սպանության մեջ կասկածվողին այն բանից հետո, երբ նա փորձել է դանակահարել նրանց: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եկատերինբուրգի Երկաթուղային կայարանի մերձակա այգում երեք մարդ է հայտնաբերվել սպանված՝ ալկոհոլ օգտագործելու շուրջ վեճից հետո:

Աղբյուր՝ ria.ru

11:34 Աշխարհում
111-ամյա ավստրալիացին խորհուրդ է տալիս հավի ուղեղ ուտել

Ավստրալիայի ամենատարեց տղամարդը հավի ուղեղ ուտելը ներառել է՝ իր ավելի քան 111 տարի ապրելու գաղտնիքների շարքում: Թոշակառու անասնապահ Դեքսթեր Քրուգերը Քվինսլենդի նահանգի Ռոմա քաղաքի ծերանոցում հարցազրույցի ժամանակ ասել է, որ հենց այդ դելիկատնեսն է նպաստել են նրա երկարակեցությանը: Ավստրալիայի ռեկորդների գրքի հիմնադիր Ջոն Թեյլորը հաստատել է, որ Քրյուգերը այժմ ամենատարեց ավստրալացին է:

Աղբյուր՝ apnews.com

11:30 Տարածաշրջան
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների օրական թիվն ավելացել է 504-ով

Անցած 24 ժամվա ընթացքում 27 մարդ մահացել է կորոնավիրուսից, 2038 հիվանդ դուրս է գրվել երկրի քովիդ-կլինիկաներից: 310,859 հիվանդ առողջացել է համավարակի մեկնարկից ի վեր:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

11:01 Հայաստան
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը

Հայաստանը առաջնությանը կներկայանա 7 մարզիկով: Տղաներից կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ

10:46 Աշխարհում
ԿԺԴՀ-ն ուժեղացրել է սահմանների պաշտպանության միջոցառումները Հարավային Կորեայից քարոզչական թռուցիկների գործարկումից հետո

Հյուսիսային Կորեան հակաօդային հրետանի է տեղակայել իր հարավային սահմանների մոտ այն բանից հետո, երբ հարավկորեական հասարակական կազմակերպությունը փուչիկների միջոցով հարյուր հազարավոր հակակառավարական թռուցիկներ է ուղարկել Հյուսիս: KBS-ի փոխանցմամբ՝ Փհենյանի այս քայլը նպատակ ունի ապագայում ցույց տալ թռուցիկներով փուչիկների վրա կրակ բացելու իր պատրաստակամությունը, չնայած այն հանգամանքին, որ արկերի մի մասը կարող է ընկնել Հարավային Կորեայի տարածքում:

Աղբյուր՝ tass.ru

10:23 Աշխարհում
Լա Լիգա. «Բարսելոնան» դուրս է մնում չեմպիոնության համար մրցապայքարից, «Ատլետիկոն» և «Ռեալը» հաղթում են

Մադրիդի «Ատլետիկոն» հսկայական թռիչք կատարեց դեպի Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսը՝ կիրակի օրը դրամատիկ պայքարում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով «Օսասունային»՝ շնորհիվ խաղավարտին Լուիս Սուարեսի խաղավարտին խփած գոլի: Հաղթանակը «Ատլետիկոյին» 37 խաղից հետո հասցրեց 83 միավորի, ինչը երկու միավորով ավելին է, քան փոխչեմպիոն «Ռեալինը», որը 1-0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»: Տիտղոս սըանալու «Բարսելոնայի» հույսերը մարեցին, երբ տանը 2:1 հաշվով պարտվեց «Սելտա Վիգոյին»:

Աղբյուր՝ theguardian.com

10:05 Աշխարհում
Գրեթե 40,000 պաղեստինցիներ դիմել են ՄԱԿ-ին՝ ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (ՄԱՕԱԳ) որ ստացել է դիմումներ 38,000 պաղեստինցիների կողմից, ովքեր փախչում են Գազայի հատվածի սահմանամերձ շրջաններից՝ ապաստան գտնելու համար:

Աղբյուր՝ ria.ru

16:00 Աշխարհում
Արտետան կպահպանի Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը մտադիր չէ աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային: Ակումբի ղեկավարությունը իսպանացի մասնագետի հետ քննարկում է տրանսֆերային պատուհանում իրենց ռազմավարությունը:

Աղբյուր՝ tass.ru

15:48 Աշխարհում
Սիդնեյը ողողվել է հակաիսրայելական ցուցարարներով

Սիդնեյում և Մելբուռնում շաբաթ օրը ցույցեր են անցկացվել՝ ի նշան բողոքի Գազայում հարձակումների դեմ: Սիդնեյի քաղաքապետարանի մոտ հազարավոր ցուցարարներ կրում են Պաղեստինի դրոշներ ու պաստառներ՝ «Ազատություն Պաղեստինին» և «արգելել Իսրայելին զենք տալը» գրություններով: Երկու քաղաքներում էլ ցուցարարների կողմից անկարգություններ չեն գրանցվել, ձերբակալվածներ չկան:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:31 Աշխարհում
Անկարգությունների սկզբից ի վեր Իսրայելում 900 մարդ է բերման ենթարկվել

Բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 265 ոստիկան: Ներկայումս Իսրայելում անվտանգություն են ապահովում 15,000 իրավապահներ, այս մասին լրագրողներին հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը։

Աղբյուր՝ ria.ru

15:03 Աշխարհում
Կազանում ականապատման մասին հաղորդագրությունների պատճառով տարհանվել է 15 դպրոց

Կազանի մի շարք դպրոցների աշակերտներն ու աշխատակիցները տարհանվել են շաբաթ օրը ՝ տեղադրված պայթուցիկ սարքերի տեղադրման մասին հաղորդագրությունից հետո, հայտնում է Թաթարստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Նախօրեին Կազանի դպրոցներից մեկը արդեն տարհանվել էր՝ ականապատման մասին հաղորդագրությունից հետո, սակայն պարզվել էր, որ այն կեղծ է:

Աղբյուր՝ interfax.ru

14:43 Տարածաշրջան
Իրանի նախարարը չեղյալ է հայտարարել Վիեննայի այցը դրոշի պատճառով

Իրանի արտգործնախարարը չեղյալ է հայտարարել պլանավորված հանդիպումը՝ Վիեննայում իր ավստրիացի գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ավստրիայի կանցլերը և արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի դրոշը բարձրացրին՝ ի նշան համերաշխության Իսրայելին՝ Համաս զինված խմբավորման հետ հակամարտության մեջ:

Աղբյուր՝ apnews.com

14:23 Աշխարհում
Գործակալը մեկնաբանել է Ռոնալդուի՝ «Սպորտինգ» տեղափոխվելու մասին լուրերը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ Լիսաբոնի «Սպորտինգ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը: «Կրիշտիանուն հպարտ է« Սպորտինգի »կողմից նվաճած տիտղոսով, ինչպես դա հրապարակավ ներկայացրել էր: Սակայն այս պահին նրա կարիերայի ծրագրերը կապված չեն Պորտուգալիայի հետ »,- ասել է Մենդեշը: Ավելի վաղ Ռոնալդուի մայրը հայտնել էր, որ կհամոզի որդուն գնալ «Սպորտինգ»:

Աղբյուր՝ russian.rt.com

13:48 Աշխարհում
Ջանեթ Ջեքսոնի «Rhythm Nation»-ի բաճկոնը վաճառվել է ավելի քան 81,000 դոլարով

Ուրբաթ օրը Բեվերլի Հիլզում աճուրդի է հանվել զինվորական ոճի բաճկոնը, որը նա կրել է 1990 թվականին Rhythm Nation համերգային շրջագայության ժամանակ, վաճառվել է 81,250 դոլարով՝ նախնական արժեքից ավելի քան 20 անգամ թանկ:

Աղբյուր՝ reuters.com

13:12 Աշխարհում
Ամերիկյան պատվիրակությունն այցելել է Դոնբաս

ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Դոնբասի տարածք, հաղորդում է Ուկրաինայի Միավորված ուժերի օպերացիայի շտաբի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ծանոթացել են Միավորված ուժերի օպերացիայի տարածքում անվտանգության խնդիրներին: Ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նաև Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը:

Աղբյուր՝ ria.ru

12:39 Աշխարհում
Ռոք երաժիշտ Էլիս Քուփերը աճուրդի կհանձնի Ուորհոլի՝ պահեստում հայտնաբերված նկարը

Էնդի Ուորհոլի տարիներ առաջ գտնված «Փոքր էլեկտրական աթոռը» կտավը կարող է դառնալ Արիզոնայում երբևէ վաճառված ամենաթանկ արվեստի գործը: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի 23-ին Սքոթսդեյլի Լարսեն պատկերասրահի կողմից կազմակերպված աճուրդում: Պատկերասրահի գնահատմամբ, այն կկարժենա 2,5-ից 4,5 միլիոն դոլար:

Աղբյուր՝ apnews.com

12:09 Աշխարհում
Եգիպտոսը շտապօգնության մեքենաներ է ուղարկել՝ Գազայից վիրավորներին տեղափոխելու համար

Եգիպտոսում Պաղեստինի դեսպանատունը հայտնելէ է տուժածներին տեղափոխելու համար եգիպտական տասը շտապ օգնության մեքենաների ժամանման և Եգիպտոսի հիվանդանոցներում նրանց բուժման մասին: Պաղեստինը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության սրացումից ի վեր գնդակոծության հետևանքով զոհվել է Գազայի հատվածի 126 բնակիչ, 950 մարդ վիրավորվել է:

Աղբյուր՝ russian.rt.com

11:43 Տարածաշրջան
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1576 նոր դեպք

Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան աճել է՝ կազմելով 329 407: Եվս 29 հիվանդ է մահացել քովիդից: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 4,426: Ապաքինվել է 584 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասնելլ է 307 918-ի:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:29 Տարածաշրջան
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակը գրանցվել է` մասնակցելու նախագահական ընտրություններին

Ալի Լարիջանին այսօր գրանցվել է՝ հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ հույս ունենալով ստանալ պահպանողական և ազատամտական կուսակցությունների աջակցությունը: Միջուկային նախկին բանակցող, Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Լարիջանիի գրանցումը հեռարձակվեց պետական հեռուստատեսությամբ: Այսօր թեկնածուների գրանցման վերջին օրն է՝ հունիսի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար:

Աղբյուր՝ reuters.com

11:16 Աշխարհում
Վերադարձ Բարսելոնա. Չավին պատրաստ է փոխարինել Կոհմանին մարզչի պաշտոնում

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Չավին կարող է դառնալ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչը, չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ նա նոր պայմանագիր է կնքել Քաթարի «Ալ-Սադդի» հետ: «Բլաուգրանայի» նախկին ավագը արդեն մի քանի շաբաթ ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ քննարկում է հնարավոր վերադարձը, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանի աշխատանքից:

Աղբյուր՝ gazeta.ru

10:55 Հայաստան
ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ և Բելառուսի ԱԻ ղեկավարների հետ: Քննարկվել են համագործակցության զարգացման ծրագրեր։

Աղբյուր՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն 

10:41 Աշխարհում
Սև Հովազի կերպարը կմիանա Մադամ Տյուսոյի թանգարանին`վերաբացումից առաջ

«Marvel»-ի սուպերհերոս Սև Հովազը ուրբաթ օրը ցուցադրվեց Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում՝ դառնալով մոմե արձանների թանգարանի վերջին համալրումը՝ հաջորդ շաբաթվա վերաբացման նախաշեմին:

Աղբյուր՝ reuters.com

10:29 Աշխարհում
Չինաստանում պտտահողմը վեց մարդու կյանք է խլել

Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 218-ը վիրավորվել են՝ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում տեղի ունեցած տորնադոյի պատճառով:

Աղբյուր՝ tass.ru

10:13 Աշխարհում
Ուկրաինայում կստեղծվի զորքերի նոր տեսակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հրամանագիր ստորագրել ազգային կիբեռզորքեր ստեղծելու մասին: Այս մասին «Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
Չինաստանն առաջին անգամ անօդաչու տիեզերանավ է իջեցրել Մարսի վրա

Չինական պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չինական անօդաչու տիեզերագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի մակերեսին ՝ Չինաստանը դարձնելով ԱՄՆ-ից հետո երկրորդ տիեզերական երկիրը, որը վայրէջք է կատարեց կարմիր մոլորակի վրա: Չինական «Տյանվեն-1» առաքելությունը հուլիսին արձակվել է Չինաստանի հարավային կղզուց՝ Հայնան նահանգից՝ ԱՄՆ առաքելության հետ միաժամանակ:

Աղբյուր՝ theguardian.com

 

18:00 Աշխարհում
Թանգարանային ցուցանմուշից գողացել են հայտնի հետազոտողի 200-ամյա ոսկե կնիք

Ցուցափեղկից գողացել էին Ջոն Օքսլիին պատկանող ոսկե կնիք: Այն գողացվել է հինգշաբթի օրը Սիդնեյում գտնվող Հին կառավարության տանից: Գողը նկարագրվում է՝ թխամորթ, 175 սմ հասակով, միջին կազմվածքի տղամարդ:

Աղբյուր՝ dailymail.co.uk

17:45 Աշխարհում
Նադալը հասել է Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 6: 3, 6: 4 հաշվով հաղթելով գերմանացի Ալեքսանդր Զվերեւին: Եզրափակիչ դուրս գալու համար Նադալը կմրցի ամերիկացի Ռեյլի Օպելկայի հետ:

Աղբյուր՝ sport-express.ru

17:30 Աշխարհում
Էլիս Քուփերը Ջոնի Դեփին անվանել է «երբևէ հանդիպած ամենաանվնաս մարդը»

«Ես չեմ հավատում մնացած բոլոր պատմություններին, քանի որ ես գիտեմ նրան»,- ասել է ռոքերը: 73-ամյա երգիչ-դերասանը, ով Դեփի հետ ելույթ է ունենում Hollywood Vampires ռոք խմբում, մեկնաբանություններ տվել է նոր հարցազրույցի ժամանակ:

 

17:04 Աշխարհում
Ուկրաինական շոուի ուղիղ եթերում ծեծի են ենթարկել «Ժողովրդի ծառայի» պատգամավորին

Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Բարնան մայիսի 13-ին հեռուստաշոուի եթերում ծեծի է ենթարկել «Ժողովրդի ծառա» խմբակցության գործող պատգամավոր Դմիտրի Սոլոմչուկին՝ Ուկրաինայում հողային շուկայի գործարկման շուրջ վեճի պատճառով:

Աղբյուր՝ iz.ru

16:52 Աշխարհում
Հռոմի պապը նախազգուշացրել է Իտալիայի «ժողովրդագրական ձմռան» մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ ասաց, որ երեխաների դաստիարակության ծախսերը չափազանց բարձր են, և որ ծնողներն ավելի շատ օգնության կարիք ունեն, որպեսզի Իտալիայի նման երկրները հաղթահարեն ցածր ծնելիությունը, որը խաթարում է դրանց ապագան: Հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասը ցանկանում է երեխաներ ունենալ, բայց անհանգստացած է ծախսերից: Վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ անցյալ տարի երկրում եղել է ընդամենը 404,000 ծնունդ, ինչը ամենացածրն է գրանցումների մեկնարկից ի վեր:

Աղբյուր՝ reuters.com

16:39 Աշխարհում
Աֆղանստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի

Պայթյունի հետևանքով զոհվել է նաեւ մզկիթի իմամը:

Աղբյուր՝ ria.ru

16:22 Աշխարհում
Ամերիկյան նավթամուղը «հաքերներին 5 միլիոն դոլար փրկագին է վճարել»

Ըստ  որոշ աղբյուրների, որ ԱՄՆ վառելիքի խոշորագույն նավթամուղ Colonial Pipeline-ը կիբերհարձակումից հետո DarkSide կիբեր-հանցավոր խմբավորմանը վճարել է գրեթե 5 միլիոն դոլար փրկագին: Colonial-ը հինգշաբթի օրը հայտնել է, որ չի մեկնաբանելու այս հարցը: 

Աղբյուր՝ bbc.com

15:51 Աշխարհում
Վան Գոգի նկարը աճուրդում վաճառվել է 39,2 միլիոն դոլարով

Հոլանդացի իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի «Կամուրջը Տրենկտայում» կտավը հինգշաբթի վաճառվել է ավելի քան 39 միլիոն դոլարով Նյու Յորքի Christie's աճուրդում: Վան Գոգն այս նկարը նկարել է իր ստեղծագործական ամենաարդյունավետ ժամանակաշրջաններից մեկում: Արվեստի գործը ցուցադրվելու է Դեթրոյթի արվեստի ինստիտուտում 2022-2023 թվականներին:

Աղբյուր՝ tass.ru

15:26 Հայաստան
«Նա». պրեմիերա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

Ժան Կոկտոյի մոնոդրաման՝ Վարդգես Բարսեղյանի բեմադրությամբ, ներկայացվելու է առանց ընդմիջման:  Դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյան: Ներկայացման սկիզբը՝ 19։00:

Աղբյուր՝ toms.am

14:58 Աշխարհում
Մեքսիկացի գիտնականները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ

Մեքսիկացի հետազոտողները հայտնաբերել են խոտակեր դինոզավրի նոր տեսակ՝ գլխին կատարով, որը 72-73 միլիոն տարի առաջ ապրել է մեր մոլորակի վրա: Մասունքները հայտնաբերվել են Մեքսիկայի հյուսիս-արեւելքում գտնվող Կոահուիլա նահանգի նախկին ջրամբարի հատակին: Դինոզավրի գանգի մոտ 80%-ը պահպանված է եղել, որի շնորհիվ հնարավոր է եղել ճանաչել նոր տեսակները: Գտածոն հայտնաբերվել է դեռ 2013-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում:

Աղբյուր՝ ria.ru

14:32 Աշխարհում
Աֆղանստանում մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել են ուրբաթ կեսօրին՝ Քաբուլից հյուսիս գտնվող Շաքար Դարա շրջանի մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատճառով, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ռումբը տեղադրված է եղել մզկիթի ներսում Հաջի Բախշի մզկիթի ներսում: Պայթյունի հետևանքով մզկիթի իմամը ևս վիրավորվել է:

Աղբյուր՝ tolonews.com

14:18 Աշխարհում
Բելառուսում պետական դավաճանության համար զինծառայողը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Բելառուսի Գերագույն դատարանը զինծառայող Դենիս Ուրադին դատապարտել է 18 տարվա ազատազրկման՝ պետությանը դավաճանության համար: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ iz.ru

13:50 Աշխարհում
18 հնդկական փղերից կազմված նախիրը սատկել է անտառում կայծակի հարվածից

Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում գտնվող Նագաոն շրջանում 18 վայրի փղերի սատկած նախիր է հայտնաբերվել: Պետական պաշտոնյաները հայտնել են, որ փղերը սպանվել են, երբ կայծակը հարվածել է Կանդոլիի անտառային արգելոցին:

Աղբյուր՝ bbc.com

13:33 Աշխարհում
77-ամյա Ռոբերտ դե Նիրոն վնասել է ոտքը՝ Սկորսեզեի նոր ֆիլմի նկարահանման հրապարակում

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն վնասել է ոտքը Օկլահոմայում, որտեղ ժամանել էր՝ ռեժիսորՄարտին Սկորսեզեի «Ծաղկի լուսնի սպանողներ» նոր կինոնկարի նկարահանումներին: Նշվում է, որ հինգշաբթի օրը՝ մայիսի 13-ին, արտիստը մեկնել է տուն՝ Նյու Յորք, որտեղ պետք է այցելի բժշկի:

Աղբյուր՝ lenta.ru

13:12 Հայաստան
«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել». Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113 մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին:

Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն  

13:00 Աշխարհում
Եվրո-2020-ին ընդառաջ Լապորտը Ֆրանսիայից տեղափոխվում է Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը Եվրոպայի առաջնությունից առաջ Ֆրանսիայից մեկնում է Իսպանիա: ՖԻՖԱ-ն ուրբաթ հայտնեց, որ հաստատել է իրավասության փոփոխությունը այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնություն տվեց Իսպանիայի ֆեդերացիայի խնդրանքին: 26-ամյա Լապորտը երբեք չի խաղացել Ֆրանսիայի մեծահասակների հիմնական կազմում: Իսպանիայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտնեց, որ Լապորտին քաղաքացիություն է շնորհել:

Աղբյուր՝ apnews.com

12:25 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 1390 նոր դեպք, վապաքինվել է 1070 հիվանդ

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 327.831 դեպք, որից ապաքինվել է 307.334 մարդ, մահացել է 4.397-ը:

Աղբյուր՝ apsny.ge

12:10 Աշխարհում
Մադամ Տյուսոն թանգարանը «արքայական» սրահից հեռացրել է արքայազն Հարրիի և Մեգանի մոմե արձանները

Լոս Անջելես տեղափոխվելուց և իրենց թագավորական պարտականությունները թողնելուց մեկ տարի անց Մադամ Տյուսոն որոշում է կայացրել, որ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգանի մոմե արձանները այժմ գտնվում են թանգարանի հոլիվուդյան սրահում, այլ ոչ թե Ուինձորի տան մյուս անդամների սրահում:

Աղբյուր՝ reuters.com

11:50 Աշխարհում
Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ավելի քան 103 միլիոն դոլարով

Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը (Մարիա Թերեզա)» կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103.4 միլիոն դոլարով: Լոտի վերջնական արժեքը 90 միլիոն դոլար է կազմել, սակայն հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարումները, նկարի ապագա սեփականատերը պետք է վճարի 103,41 միլիոն դոլար: Փորձագետները, նախքան աճուրդը սկսելը, իսպանացի նկարչի այս կտավը գնահատել էին 55 միլիոն դոլար:

Աղբյուր՝  tass.ru

11:30 Աշխարհում
Մյանման ազատ կարձակի ձերբակալված ճապոնացի լրագրողին

Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, անցյալ ամիս Մյանմայում ձերբակալված, այնուհետև կեղծ լուրեր տարածելու մեջ մեղադրվող ճապոնացի լրագրողը ազատ կարձակվի: Յուկի Կիտազումին առաջին օտարերկրյա լրագրողն էր, որին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ փետրվարին իշխանության եկան զինվորականները: Մյանմայի իշխանությունները պնդում են, որ նա խախտել է օրենքը, սակայն Ճապոնիայի խնդրանքով ազատ կարձակվի:

Աղբյուր՝ bbc.com

11:16 Աշխարհում
Ագուերոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբ հնարավոր տեղափոխությունը առաջնայնություն է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի համար: Այս մասին հայտնել է Sky Sport Italia հեռուստաալիքի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին 32-ամյա արգենտինացին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» և կդառնա ազատ գործակալ: Հարձակվողը ակումբում խաղում է 2011 թվականից:

Աղբյուր՝ tass.ru

11:00 Աշխարհում
Ինդոնեզիայի ափերին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը գրանցվել է UTC 06.33-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Պադանգսիդեմպուան քաղաքից 299 կիլոմետր հարավ-արևմուտք, որի օջախը եղել է 12 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Աղբյուր՝ ria.ru

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}