Տնտեսություն 18:31 23/10/2020 Հայաստան

Ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը Սաուդյան Արաբիա՝ թուրքական ապրանքների բոյկոտի արդյունքում

Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների, ծառայությունների նկատմամբ բոյկոտն օր օրի ավելի լուրջ ծավալների է հասնում։ Այդ արշավն ու հանրային տրամադրությունները տարածվում են ինչպես արաբական, այնպես էլ Պարսից ծոցի տարբեր երկրներում։ Ի՞նչ են ներկրում այդ պետությունները Թուրքիայից, ստեղծվող վակուումը լցնելու և այլընտրանքային ապրանքներ, ծառայություններ առաջարկելու գործում ի՞նչ հնարավորություններ ունի և կարող է ունենալ Հայաստանը։

Պարսից ծոցի երկրներից  Քուվեյթում վերջին հինգ տարիներին բնակվող, աշխատող հայաստանցի, մարկետոլոգ Արամ Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնում է, որ Սաուդյան Արաբիայում սկսած արշավն անխուսափելի ազդեցությունն է թողնում արաբական աշխարհի տարբեր երկրների վրա։

«Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան թե տնտեսական, թե հոգևոր առումներով արաբական աշխարհի առաջատար պետություններից է, և ինչ-որ իմաստով առաջին ջութակի դեր է խաղում։ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ արդեն  կարծես թե լուրջ քայլեր են ձեռնարկում թուրքական ապրանքներից հրաժարվելու ուղղությամբ՝ Մարրոկոն, Թունիսը, նրանց գումարվում է թուրքական ապրանքների համար հսկայական շուկա ունեցող Եգիպտոսը»,-նշում է նա։

Ինչ վերաբերում է Պարսից ծոցի երկրներին, ապա Ա. Մկրտչյանը նկատում է, Սաուդյան Արաբիան քաղաքական առումով ազդեցիկ երկիր է, բայց Ծոցի երկրներից յուրաքանչյուրն իր անհատական կապերն ունի Թուրքիայի հետ։

«Բայց հանրային քննարկումներում դա առկա է, շատերը աջակցում են։ Կարծում եմ ժամանակի խնդիր է՝ թե երբ ծոցի բոլոր երկրները միահամուռ կերպով կմերժեն թուրքական ապրանքների մուտքն իրենց տարածք»,-ասում է Panorama.am-ի զրուցակիցը։

Այսպես, Պարսից Ծոցի երկրներ՝  Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ Թուրքիայից մեծ քանակությամբ ներկվում են  կենդանի ոչխարներ, տավարի ու ոչխարի թարմ միս։ Հայաստանում  անասնաբուծությունը զարգացնելն այնքան էլ բարդ գործ չէ, պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև լոգիստիկ ենթակառուցվածքներին։

Մեծ քանակությամբ թարմ միրգ ու բանջարեղեն է ուղարկվում Թուրքիայից։

«Դրանք այնպիսի մրգեր ու բանջարեղեններ են, որոնք արտադրվում են նաև Հայաստանում՝ սկսած ծիրանից մինչև լոլիկ։ Իմ անձնական դիտարկումն այն է, որ այստեղ վաճառվող թուրքական միրգն ու բանջարեղենը զիջում են հայկականին իրենց որակով։ Իհարկե, պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետ լոգիստիկ կապերը շատ ավելի լավ են կազմակերպված ու հնարավորություն են տալիս ավելի մատչելի գնով ապրանքները հասցնել այդ տարածաշրջան»,-մանրամասնում է նա։

Թուրքիայից Ծոցի երկրներ արտահանվող ապրանքների հաջորդ մեծ խումբը կաթնամթերքն է՝ հատկապես պանրի տեսականին, մածունը, թանը, յուգորտները։ Հայաստանի համար ոչ բարեկամ երկրից արաբական աշխարհի երկրներ են հասնում նաև մեծ քանակությամբ պահածոյացված ու մշակված մթերքներ՝ հատկապես տոմատ, թթուներ, նաև հրուշակեղեն, քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիքներ, հյութեր։

«Այս խմբին կարող եմ ավելացնել ձկնատեսակները, որոնք մատակարարվում են սառեցված ու կիսասառեցված վիճակում։ Հետաքրիր է, որ Ծոցի երկրները ելք ունեն ծով, ունեն իրենց տեղական ձկնատեսակները, սակայն Թուրքիայից բերված սառեցված ձկները մեծ պահանջարկ ունեն այստեղ։ Այստեղ էլ Հայաստանը, կարծում եմ անելիք ունի, քանի որ մենք ունենք շատ որակյալ ու համեղ իշխանի ու ոչ միայն իշխանի տեսակներ։ Հաջորդ խմբում թուրքական մեղրն է, որ այս երկրների շուկաներում թե մարկետինգի, թե փաթեթավորման տեսակետից շատ լավ է ներկայացված, ունեն մեծ պահանջարկ այն պատճառով, որ սարի անաղարտ մեղրի համարում ունեն։ Հայաստանի թե  կլիման, թե լանդշաֆտը շատ նման են իրար ու կարծում եմ, որ Հայաստանից բերված մեղրը հաջողությամբ կարող է ներկայացվել ծոցի երկրներում»,-մանրամասնում է Արամ Մկրտչյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ արաբական երկրները լավագույն շուկան չեն ալկոհոլային խմիչքների ու խոզի մսի համար։

Արաբական երկրներում լայնորեն ներկայացված են թուրքական տրիկոտաժը, հագուստի բրենդները, նաև եվրոպական այն բրենդները, որոնք արտադրամասեր ունեն Թուրքիայում։
«Այս ոլորտում իհարկե անելիքները շատ ավելի բարդ են, քանի որ Հայաստանում տարբեր բրենդների հագուստի արտադրություն կազմակերպելու համար լուրջ ու երկարատև աշխատանքի կարիք կա։ Ամեն դեպքում կարելի է սկսել մարկետինգ արդեն իսկ գոյություն ունեցող հայկական հագուստ արտադրող ընկերությունների կողմից, որոնք կարող են իրենց ուժերի ներածի չափով ներկայանալ այդ շուկայում»,-ասում է մասնագիտությամբ մարկետոլոգ Մկրտչյանը։

Արաբական երկրներում մեծ սպառում ունեն ոսկյա զարդերը։
«Ի դեպ, այս առումով ներկայացված է նաև հայկականը։ Հայ ոսկերիչների աշխատանքները շատ հարգի են այս տարածշրջանում, պետք է ավելի մեծացնել այդ ներկայությունը, հայաստանյան ոսկերչական ընկերությունները պետք է կարողանան տարածաշրջանում իրենց ներկայությունն ապահովել»,-նշում է նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակում մեծ անելիքներ ունեն թե Հայաստանի պետական մարմինները, թե անհատները։

Ծոցի երկրներում ծաղկում է ապրում նաև թուրքական ռեստորանային բիզնեսը, քաղցրավենիքի խանութ-սրահները, սրճրանները։
«Դրանք որպես կանոն, թուրքականի անվան տակ արաբ հասարակությանն իրենց մենյուներում առաջարկում են բալկանյան, միերկրածովյան, ինչպես նաև հայկական խոհանոցի գոհարները։  Արաբներն էլ շատ մեծ հաճույքով սպառում են նաև հայկական խոհանոցի ճաշատեսակները, ժամանկ են անցկացնում այնտեղ։ Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած բոյկոտը նաև կհարվածի թուրքական ռեստորանային բիզնեսի ներկայությանը տարածաշրջանում։ Հետևաբար այստեղ մեծ պոտենցիալ է ձևավորվում հայկական ռեստորանային, ֆաստֆուդ բրենդների, ինչու չէ նոր կոնցեպտների համար, որոնք կարող են շատ պարարտ հող գտնել ծոցի երկրների հատկապես մեծ քաղաքներում։ Դրանք կարող են լինել մլրդավոր դոլարների հասնող ուղղություններ»,-հայ ռեստորանատերերի ուշադրությունն է հրավիրում Մկրտչյանը։

Ի դեպ, մարկետոլոգը ֆեյսբուքյան իր էջում պատրաստակամություն էր հայտնել՝ աջակցելու այն հայ տնտեսվարողներին, հայաստանյան ընկերություններին, որոնք պատրաստ են ու ցանկություն ունեն իրենց արտադրանքն արտահանել Սաուդյան Արաբիա։ Մի քանի ժամում հարյուրավոր արձագանքներ, զանգեր, նամակներ է ստացել։

«Ինչպես գիտեք, ես բնակվում եմ Քուվեյթում։ Քուվեյթական դիստրիբյուտր շատ ընկերություններ իրենց ներկրած ապրանքները վաճառում են ոչ միայն այդ երկրի ներսում, այլև Սաուդյան Արաբիայում։ Ուրախությամբ կփորձեմ դառնալ կամուրջ հայ արտադրողների ու այդ ընկերությունների միջև։ Հիմա մտածում ենք՝ ինչպես կարելի է այդ աշխատանքը կատարել ավելի համակարգված, կազմակերպված ու հստակ մեխանիզմների միջոցով»,-ասում է նա։

Արամ Մկրտչյանն ընդգծում է, սա կարող է դառնալ պատմական հնարավորություն Հայաստանի տնտեսական ոլորտում հաղթանակների համար, հատկապես որ Ծոցի հարուստ երկրները շատ հեռու չեն գտնվում Հայաստանից։

«Քանի դեռ երկրեերկիր թևածում է թուրքական ապրանքների բոյկոտը, պետք է կազմակերպվել ու ստեղծել որակյալ, մրցունակ առաջարկ, որպեսզի Ծոցի երկրներն իրենց հայացքն ուղղեն դեպի հայկական արտադրանքը, ինչու չէ գործուն քայլեր կատարեն, պայմանավորվածություններ ձեռք բերեն, նաև ներդրումներ կատարեն Հայաստանի վերամշակող տնտեսության, գյուղատնտեսության մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակը հիմա է, և ինչպես մարտի դաշտում, այնպես էլ այստեղ պետք է մեր պայքարը մղենք շատ կազմակերպված, լավ հաշվարկված»,-ամփոփում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}