«Հայաստան» հիմնադրամին առավել շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից ու Հայաստանից
«Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունն աշխարհի 73 երկրից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս նվիրատվությունների վիճակագրությունը՝ ըստ տոկոսային հարաբերակցության:
Ըստ այդմ, փոխանցումների 45.3 տոկոսն արվել է ԱՄՆ-ից, 33.3 տոկոսը՝ Հայաստանից, 10.7 տոկոսը՝ Ռուսաստանից, 2.9 տոկոսը՝ Ֆրանսիայից, 1 տոկոսը՝ Գերմանիայից։
Մյուս երկրներից կատարված փոխանցումները չեն հասնում կատարված փոխանցումների մեկ տոկոսին։
Նշենք, որ այս պահին հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 150 մլն 579 հազար 448 դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդո Էռնեկյանը 250 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հիմնադրամին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 PLUS» շարժում. Արշամյան
- «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 132,5 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին