Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդն ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի՝ ընդունել է բանաձև
Հունաստանի Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհուրդն ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդի ընդունել է բանաձև։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա.
«Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները:
Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է.
Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»:
Հարակից հրապարակումներ`
- Ազոլոյի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի անկախության ճանաչման
- Սենատոր Բոբ Մենենդեսը հայանպաստ երկու բանաձև է ներկայացրել
- Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
- «Դեմոկրատական այլընտրանք». Աընդունելի է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
- ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև
- Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ
- Իտալիայի խորհրդարանը Արցախի հարցով բանաձև կընդունի Եվրախորհրդի համար. Ջենարո Միլիորեն
- Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև
- Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
- Սալոնիկի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունները