Եթե չունենայի պատիվ, չունենայի հպարտություն՝ կարող էի չգալ. ՌԴ-ից վերադարձած կամավոր
Արցախյան առաջին պատերազմում վիրավորված ավագ լեյտենանտ Վերա Սողոմոնյանը Շենգավիթի զինկոմիսարիատից բանակ է ճանապարհում իր որդուն: Առաջին պատերազմում նա 78 ազերի է ոչնչացրել և համոզված է, որ որդին էլ հաղթանակով կվերադառնա տուն:
Նրա որդին՝ Արթուր Սողոմոնյանը վերջերս է Ռուսաստանից Հայաստան վերադարձել հատուկ ռազմաճակատ մեկնելու համար:
«Սա պատիվ է, որ եկել եմ: Եթե չունենայի պատիվ, չունենայի հպարտություն՝ կարող էի չգալ»,- ասում է Արթուրը:
Երևանի Շենգավիթի զինկոմիսարիատից մեկնող զորակոչիկները հաստատակամորեն հայտարարում են, որ գնում են միայն հաղթանակի հետևից:
Զորակոչիկների ավտոբուսի մեկնելուց առաջ պատերազմի կին վետերանը որդուն ու մյուսներին մաղթեց, որ միասին մեկնեն և միասին էլ հետ վերադառնան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին