Թուրքիան փակել է իր դիտորդական կետը սիրիական Համայում
Սիրիայի Համա նահանգն ամբողջությամբ անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո, երբ թուրքական զորքերն ավարտել են իրենց դիտորդական կետի դուրսբերումը Մուրեկ բնակավայրի մոտից: Այս մասին գրում է «Իզվեստիան»։
Առաջին անգամ, երկար տարիների ընթացքում, նահանգում սիրիական դրոշ են բարձրացրել: Բացի այդ, հիմա տեղի բնակչները, որոնք երկար ժամանակ վախենում էին վերադառնալ իրենց տները, կկարողանան անարգել զբաղվել իրենց հողերի մշակմամբ, որոնք երկար տարիների ընթացքում անմշակ են մնացել:
Թուրքական զորքի դուրս գալը բոլորի կողմից ընդունվում է որպես վերջնական վերադարձ խաղաղ կյանքի: Մարդիկ զանգվածաբար տուն են վերադառնում: Ընդհանուր առմամբ առաջին փուլում նահանգ է վերադարձել 350 ընտանիք: Մոտակա ժամանակներս Համայում խոստացել են վերականգնել քաղաքային ենթակառուցվածքը և կարգավորել սոցիալական ծառայությունների աշխատանքը:
Ինչպես նշել է նահանգապետը, կառավարությունը կօգնի վերականգնել տները, նաև մտադիր են բացել հիվանդանոցներն ու դպրոցները: Օգնություն են խոստանում նաև գյուղատնտեսության վերականգնման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ