Արա Զոհրաբյան. Այս փասաթուղթը բերելու է մի վիճակի, որ պատերազմն ապագայում տեղափոխելու է Հայաստան
«Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես խոստացել է բազմիցս։ Այն ստորագրվել է գաղտնիության պայմաններում»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ այդ փաստաթղթում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ։ Օրինակ՝ Սյունքի մարզով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի մասով, կամ նշված է՝ Քելբաջարը, Լաչինը, Աղդամը վերադարձնում է Հայաստանը։
«Իրավական հիմք է դրվում, որ Ադրբեջանը վաղը Հայաստանի դեմ պահանջ ներկայացնի, ստացվում է, որ Հայաստանը վերցրել այդ տարածքները որպես ագրեսոր։ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնախնդրը։ Այս հարցը չի լուծվել, չի կանխում ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու նրանց ծրագրերը։ Այս փասաթուղթը բերելու է մի վիճակի , որ պատերազմն ապագայում տեղափոխելու է Հայաստան», - ասաց նա:
Ա. Զոհրաբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետաձգումն օր օրի խնդիր է առաջացնելու, մինչև նոյեմբերի 15-ը որոշակի տարածքներ պետք է հանձնվեն, եթե հանձնվի, հետագայում ոչինչ չեն կարող անել։
Նա նշեց, որ Ազգային ժողովը պետք է ռազմական դրությունը վերացնելու որոշում կայացնի, սկսի Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց։
Նա ասաց, որ որևէ կուսակցության չի հարում, ավելին՝ նախորդ իշխանություններին էլ է քննադել, ներկայիս էլ, այստեղ է՝ քանի որ լուրջ վտանգ է տեսնում։
Արա Զոհրաբյանն լրագրողներին ասաց, որ ստորագրված փաստաթուղթը իրավական ուժ չունի, քանի որ ներկայացվում է որպես հայտարարություն։ «Այն ստորագրել է վարչապետը, բնականաբար, իրականացնելու է դրա մեջ պայմանների իրագործումը, իրավական խնդիր կառաջացնի։ Դա է պատճառը, որ, կարծում եմ, վարչապետը պետք է հրաժարական տա, որ փաստաթղթի գոյությունն ուղղակի վերանա։
Եթե հայտարարություն է, ուրեմն չենք ընդունում ու վերջ։ Իսկ եթե ասում են հայտարարություն չէ, համաձայնագիր է, միջազգային պայմանագիր է իր բնույթով, պետք է վավերացվեր Ազգային ժողովում։
Այս պահին եթե հասցնեն այդ փաստաթղթի իրավական հետևանքը վիճարկել, կարծում եմ՝ հնարավոր է իրավիճակը փոխել»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
- Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված. միացեք մեզ. Արծվիկ Մինասյան