Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է
«Ցավոք սրտի, ինձ համար կանխատեսելի էր այս ամենը, և ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել այս արհավիրքը։ Ես չեմ վախենա և կասեմ, որ մեր երրորդ հանրապետության ամենաամոթալի և ամենացավալի էջերից մեկն է։ Եվ դրա միակ պատասխանատուն ու միակ մեղավորը Հայաստանի Հանրապետությունում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը։
Վանեցյանի խոսքով, այդ խմբակը վերջին երկուսուկես տարիների ընթացքում, իր կարծիքով, արտաքին ուժերի ազդեցության ներքո իրականացրեցին այն ծրագիրը, որը ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով։
«Մեր զինված ուժերը, զինվորները, հրամանատրները, գեներաները կենացմահու կռիվ տվեցին, ունեցանք մեծ, ցավալի կորուստներ։ Մինչև վերջին պահը իշխանական քարոզչամեքենան խաբում էր, ասում էր հաղթում ենք, հաղթել ենք, հաղթելու ենք։ Այն մարդիկ, որոնք փորձում էին ներկայացնել ճշմարտությունը, միանգամից դասվում էին թշնամիների շարքին»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
- Արթուր Վանեցյան. Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի
- «Հայրենիք». Ովքեր պատերազմական այս իրավիճակում իշխանության թելադրանքով վարկաբեկում են ռազմական և քաղաքական գործիչներին, կանգնելու են դատաստանի առջև
- «Հայրենիք» զորախումբ. զինվորագրումը շարունակվում է
- «Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ
- Արթուր Վանեցյան. Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն
- Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք․ Արթուր Վանեցյան
- Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին