«Արմենիա» ավիաընկերության գրասենյակից խոշոր գումար են գողացել
րևանում թալանել են Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Արմենիա» ավիաընկերության գրասենյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
«Երեկ` նոյեմբերի 15-ին, ժամը 10։41-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը կամ անձինք մեկ օր առաջ` երեկոյան, հարմարեցված բանալիով մուտք են գործել գրասենյակ և չհրկիզվող պահարանից խոշոր գումար են գողացել»,–ասել են ոստիկանությունից` հավելելով, որ ահազանգողը եղել է ընկերության փոխտնօրենը։
Ըստ աղբյուրի, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և փորձաքրեագետները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին