«Չափդ ճանաչի». ՊՆ փոխնախարարը սպառնաց հրապարակել Արման Բաբաջանյանի նկրտումները
«Ինչ մնում է Ձեր որոկավորումներին, ապա կխնդերմ, որ մնաք էթիկայի կանոնների շրջանակներում: Մեղադրանքներ հնչեցնելուց, լինեք հստակ, եթե իրավաբանական այդքան գիտելիքներ չունեք, ես խոստանում եմ Ձեզ հստակ օժանդակել հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմիններին՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներյացնելով»,-ԱԺ արտահերթ նիստում, արձագանքելով Արման Բաբաջանյանի ելույթին, հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Արման Բաբաջանյանը իր խոսքում հիշատակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը՝ հայտարարել էր, որ պետք է այն իրականացվի առանց ՊՆ և այլ կառույցների ներկայիս ղեկավար կազմի:
«Կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ չպետք է զբաղվեն այս կարևորագույն աշխատանքներով»,-հայտարարել էր Արման Բաբաջանյանը:
Վերջինս նաև մեղադրանքներ էր հնչեցրել Մարտակերտի գյուղերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ:
«Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի գյուղերն են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով Արցախի հանրապետությունը ներառել էր Մարտակերտի շրջանի մեջ և պետք չէ չհիմնավորված հայտարարություններ անել»,- արձագանքեց Գաբրիել Բալայանը:
«Չափդ ճանաչի»,- Գաբրիել Բալայանին ընդհատեց Բաբաջանյանը:
Ի պատասխան Գաբրիել Բալայանը նախ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին հորդորեց կարգի հրավիրել պատգամավորին, ապա դիմելով Արման Բաբաջանյանին, ասաց. «Իմ չափը ճանաչելու մասին պետք չէ այստեղ խոսել, դուք Ձեր չափը ճանաչեք, եթե ես սկսեմ խոսել Ձեր նկրտումների մասին...»։
Հավելենք, որ Գաբրիել Բալայանը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունը հայտնեց անվճար իրավաբանական աջակցություն ցույց տալ պատգամավորին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հաստատեց. Այրումում կկառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան
- Ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի օրակարգով արտահերթ նիստի գումարումը տապալվում է