Թբիլիսիում պատանդներին հաջողվել է դուրս բերել, հարձակվողին՝ ձերբակալել
Թբիլիսիի Ծերեթելու պողոտայում «MBC» միկրոֆինանսական կազմակերպության մասնաճյուղի շենքից բոլոր պատանդներին հաջողվել է դուրս բերել, իսկ հարձակվողին՝ ձերբակալել: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին սոցիալական ցանցում գրում է ՆԳՆ-ի ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանին:
Հիշեցնենք, Թբիլիսիում նախօրեին ժամը 16:00-ին Ծերեթելու պողոտայում գտնվող «MBC» միկրոֆինանսական ընկերության մասնաճյուղ էր ներխուժել զինված անձ և 11 պատանդ վերցրել: Տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ապօրինի զենք գնելու, պահելու և կրելու հոդվածով:
Նրա պահանջներն են եղել՝
«Վրաստանում բոլոր խորհրդարանականները պետք է հավաքվեն և ընդունեն երեք օրենք՝
1) Արգելել բոլոր տեսակի ազարտային խաղերը ամբողջ Վրաստանում,
2) թույլ տալ բանկերին 7%-ով վարկեր տրամադրել, իսկ նրանք, ովքեր ունեն գործող վարկեր, դրանք իջեցվեն 7%-ի,
3) դեղագործական ընկերություններին միայն 10% շահույթի իրավունք տալ»: