Իրանում թողարկվել է Ս. Թադեի վանքին նվիրված նամականիշ
Իրանի Փոստի ազգային ընկերությունը, նամականիշների հրապարակման խորհրդի հետ համագործակցությամբ, թողարկել է Սուրբ Թադեոս վանքին նվիրված նամականիշ:
parstoday.com-ի հաղորդմամբ, 45/65 չափսերով նամականիշն ունի 18 հազար ռիալ անվանական արժեք և տպագրվել է 60 հազար հատ տպաքանակով:
Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանքը գտնվում է Իրանի Չալդրան շրջանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ- ի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-6-րդ դարերին, իսկ, ըստ ավանդության, այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ-ին։ Քարին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով: Ս. Թադեոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել: 1946 թ. վանքը վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով:
Վանքն այժմ կանգուն է, լավ պահպանված և գործում է։ Համալիրը և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Ամեն տարի հուլիս ամսին այստեղ ուխտագնացության են գալիս շատ հայեր՝ Իրանից ու այլ երկրներից։
Հուշարձանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում և տնօրինության տակ։ Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կողմից վերցված է պահպանության:
Եկեղեցում տեղի է ունենում տարվա մեջ միայն մեկ ծառույություն` Սբ. Թադեոսի օրը /մոտավորապես հուլիսի 1-ին/: Այս օրը այստեղ են գալիս ուխտագնացներ ամբողջ շԻրանական հայկական համայնքներից և այլ երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց