250 թուրք հատուկ ջոկատայիններ են ներգրավված Խծաբերդի գրոհին. @Wargonzo
@Wargonzo-ի փոխանցմամբ՝ Հադրութի շրջանի գյուղերից մեկը գրավվել է Ադրբեջանի ԶՈւ գրոհային ջոկատների կողմից:
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական գոտին, որպեսզի խուսափեն զոհերից:
Նրանք հայտնել են, որ Խծաբերդը մինչև առավոտ գրավելու առաջադրանք են ստացել: Ռազմական գործողությունների գոտում են ՌԴ խաղաղապահ ուժերի բանակցող խումբը:
@Wargonzo-ի փոխանցմամբ, 250 թուրք հատուկ ջոկատայիններ են ներգրավված Խծաբերդի գրոհին:
Արցախի Պաշտպանության բանակի ուժերը շատ ավելի քիչ են, իսկ խաղաղապահների թիվն անհայտ է:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Ղարաբաղում հակամարտող կողմերից պահանջել է պահպանել հրադադարը
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ