Քաղաքական 10:25 17/12/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Ինչպես հանձնել երկիրը՝ փորձելով պահել սեփական իշխանությունը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ Կապիտուլիացիայի աղետալի համաձայնությունը ստորագրած, փաստացի մեր պետության էլ ավելի աղետալի կապիտուլիացիա իրականացնող, սակայն վարչապետի պաշտոնին հուսահատ կառչած Նիկոլ Փաշինյանը, փորձելով հերթական անգամ արդարացնել իրեն, տվեց ինքնախոստովանական ցուցմունքերի հերթական բաժինը։ Անդրադառնամ ընդամենը մի քանի ակնառու թեզերի, այն հույսով, որ դրանք ի վերջո հիմք կհանդիսանան այս անձին իշխանությունից զրկելու համար՝

ա) Պրն Փաշինյանը պնդեց, որ պատերազմը անխուսափելի էր, և նույնիսկ յոթ շրջանների հանձնումը չէր կանխի այն։ Այս պնդումը չունի որևէ իրական հիմնավորում, քանի որ սեղանի վրա դրված էր Լավրովի պլանը, դրանց շուրջ Ադրբեջանը տարիներով բանակցում էր, և գնաց ռազմական լուծման միայն նրանից հետո, երբ պրն Փաշինյանը իր անմիտ գործողություններով հնարավորություն տվեց նրան հայկական կողմին ներկայացնել որպես ռազմատենչ և ապակառուցողական։ Դրա ակնհայտ վկայությունն այն է, որ թուրքական զորքերը, իրենց F-16-երով և Բայրաքտարներով, Ադրբեջանի տարածքում հայտնվեցին միայն այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, երբ Տավուշում մի դիրք գրավելը պրն Փաշինյանը վերածեց նոր "Սարդարապատի հաղթանակի", ավելի մեծ թվով Մարտական խաչեր բաժանեց, քան առաջին արցախյան պատերազմի ընթացքում, և ամեն ինչ արեց իր հռետորաբանությամբ՝ սադրելու Ադրբեջանին։ Դրան հավելենք դիվանագիտական վակումը, որը պրն Փաշինյանը ստեղծեց Հայաստանի շուրջը, և մենք ստացանք այս աղետալի պատերազմը։ Ուստի, կարելի է պնդել ուղիղ հակառակը՝ պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այլև պրն Փաշինյանն է հիմնական ՄԵՂԱՎՈՐԸ, որ այն տեղի ունեցավ հիմա, և մեր համար այսպիսի անբարենպաստ պայմաններում։

բ) Պրն Փաշինյանը պնդեց, որ ինքը տեղյակ չէր, որ մենք պատերազմը պարտվում ենք։ Սա բացարձակ աբսուրդ պնդում է՝ եթե ես, լինելով մասնավոր անձ, պատերազմի երկրորդ շաբաթից սկսած, պարզապես վերլուծելով հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, հասկանում էի, որ մենք պարտվում ենք, ինչպես կարող էր Գերագույն հրամանատարի լիազորությունները ստանձնած անձը դա չհասկանալ, առավել ևս, որ Գլխավոր շտաբի պետը դրա մասին զգուշացրել էր Անվտանգության խորհրդին արդեն պատերազմի 4-րդ օրը։ Կամ նա անմեղսունակ է և չի համապատասխանում իր պաշտոնին, կամ նա անամոթաբար ստում է, փորձելով պատասխանատվությունը բարդել բանակի ղեկավարության վրա։ Հավելենք դրան, որ ունենալով հնարավորություն պատերազմը կանգնեցնել ավելի շուտ, և պակաս աղետալի պայմաններով, նա միանձնյա որոշել է շարունակել այն՝ բերելով այսպիսի արդյունքի։ Ուստի նա ոչ միայն պատասխանատու է այս արդյունքի համար, այլև դրա գլխավոր (թեև ոչ միակ) ՄԵՂԱՎՈՐՆ Է։
գ) Անդրադառնալով Խծաբերդի և Հին Թաղերի համար հերոսական դիմադրության ողբերգական ավարտին, պրն Փաշինյանը հերթական անգամ պնդեց, որ հարցը ռուսական խաղաղապահների ազդեցության ոլորտում է, և ինքը դիվանագիտական լուծում է ակնկալում։ Սա հերթական մեծ սուտն է, քանի որ հենց պրն Փաշինյանի հանցավոր անգործության արդյունքում ենք մենք կորցրել մեր հայրենիքի այս հատվածը։ Նախ, երբ որ ափալ-թափալ ստորագրվել է Կապիտուլիացիայի համաձայնությունը, այնտեղ ֆիքսվել է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, բայց պրն Փաշինյանը, միտումնավոր թե տգիտությամբ, չի ֆիքսել մեր դիրքերը որևէ քարտեզով։ Երկրորդը, ունենալով այս վտանգված տարածքը, և տեսնելով ռուսական կողմի դժկամությունը՝ այն պաշտպանելու, նա ոչ ուժեղացրել է պաշտպանությունը հայկական ուժերով, ոչ էլ էվակուացրել է այն սակավաթիվ ուժերը, որոնք այն պաշտպանում էին, արդյունքում ի վերջո նրանք հայտնվեցին շրջափակման մեջ։ Երրորդը, տառացիորեն մի քանի օր առաջ, պրն Փաշինյանի հրամանով, հայկական ուժերը հետ են քաշվել Քիրսավանից, որով անցնում է Խծաբերդը Արցախի մնացած տարածքներին կապող միակ ավտոճանապարհը, դրանով դատապարտելով Խծաբերդը պահող մեր ուժերին անխուսափելի շրջափակման։ Եվ վերջապես, Կապիտուլիացիայի համաձայնության դրույթները թշնամու կողմից այսպիսի լկտի կերպով խախտելուց հետո, պրն Փաշինյանը ոչ միայն իր ելույթում չի դատապարտում թշնամու գործողությունները, չի փորձում հակազդել դրանց և դադարեցնել Կապիտուլիացիայի համաձայնության հետագա դրույթների իրականացումը, այլև պատրաստակամություն է հայտնում հլու-հնազանդ կատարել թշնամու ցանկացած միակողմանի կապրիզ, այսպիսով մաս-մաս հանձնելով հայրենիքի նույնիսկ այն տարածքները, որոնք պատերազմի արդյունքում պետք է մնան հայկական ուժերի վերահսկողության տակ։

դ) Վերջինիս համատեքստում, պրն Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ Սյունիքին հարակից դիրքերի հարցին, որոնք պաշտպանում են Գորիս-Կապան ճանապարհը, և Կապան քաղաքը թշնամու անմիջական կրակից։ Այս տարածքները Կապիտուլիացիայի համաձայնագրով պետք է մնան հայկական ուժերի վերահսկողության տակ, քանի որ նույնիսկ այս փաստաթղթում ոչ մի տեղ չի նշվում, որ դրանք պետք է հանձնվեն թշնամուն։ Սակայն պրն Փաշինյանը այստեղ գերազանցեց ինքն իրեն, պնդելով, որ սրա շուրջ գոյություն ունի բանավոր համաձայնություն, և հայկական ուժերը պետք է հետ քաշվեն։ Փաստացի, պրն Փաշինյանի բանավոր համաձայնույթունը (!!!) հիմք է, որպեսզի մենք վտանգենք Գորիսից հարավ գտնվող Սյունիքի բնակավայրերը, թույլ տանք թշնամուն՝ անարգել վերահսկել մեր ճանապարհները։ Ինչ երաշխիք այդ դեպքում, որ ընդհուպ մոտենալով 40 000 բնակչությամբ Կապան քաղաքին, վաղը նրանք չեն սկսի իրենց սադրանքերը այստեղ, կյանքը քաղաքում վերածելով դժոխքի, և ի վերջո ստիպելով բնակչությանը՝ այնտեղից հեռանալ։ Այս իմաստով, պրն Փաշինյանից և նրա բանավոր համաձայնություններից օր առաջ հրաժարվելը վերջին շանսն է՝ փրկելու Կապանը, ինչպես նաև, ի վերջո, ամբողջ Սյունիքը։
Նախկինում ես հարցեր էի ուղղում պրն Փաշինյանին, բայց հիմա այլևս իմաստ չեմ տեսնում։ Վերջին ամսվա ընթացքում նրա ինքնախոստովանական ցուցմունքներից հետո, ինձ հանար արդեն ամեն ինչ պարզ է մեր երկիրը հանձնող այս անձի հետ։ Ես սակայն ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել Ազգային ժողովի "Իմ Քայլը" խմբակցության 80-ից ավել պատգամավորներին՝ դուք գիտակցում եք արդյո՞ք, որ ձեր առաջնորդը մաս առ մաս հանձնում է մեր բոլորիս հայրենիքը, և որ նրա գործողություններին աջակցելով, դուք ևս մեր հայրենազրկման մեղավորներ եք դառնում։ Ի՞նչ եք դուք ակնկալում դրա դիմաց, ինչու՞ եք շարունակում աջակցել մի անձի, ով բացարձակ կորցրել է երկրի փրկության (էլ չասած զարգացման) տեսլականը, որի ցանկացած խոսք մեզ դնում է էլ ավելի անմխիթար վիճակի մեջ, որի անգործությունը և սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքը բերում է նորանոր կորուստների։ Գուցե՞ վերջապես արթնանաք թմբիրից, ցույց տաք, որ ձեր մեջ էլ կա ինքնասիրություն ու պատիվ, վերջ տաք այս սոսկալի հոգևարքին, և թույլ տաք նոր էջ բացել մեր երկրի կյանքում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}