Քաղաքական 12:15 18/12/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Պետությունը դուրս բերել շոկային վիճակից

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։

Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։

Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։

1. Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները։
2. Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի  մեկնարկային մեխանիզմը։
3. Ակնհայտ է, որ Արևմուտքը բավարարված չէ պատերազմի նման վերջաբանով, որի արդյունքում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք՝ զորք մտցնել հակամարտության գոտի։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի ձևակերպումը, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում», ահազանգ է մեզ։

Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը

ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։
բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։
գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք ։
դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։

4. Հայաստանում այսօրվա անիշխանության ձգձգումը լավագույն միջավայրն է ստեղծում մշտական անկայություն պահպանելու և հարմար պահի նոր լայնածավալ ռազմական գործողություններ հրահրելու համար։
5. Հայաստանում մոտակա ժամանակներում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Դա պայթեցնելու է Հայաստանը ներսից, դա պայթեցնելու է Հայաստանը սահմանին, դա նշանակում է Ադրբեջանին «աղ ու հացով» դիմավորել Սյունիքում։ Եվ շատ կարևոր է, որ այս սցենարի յուրաքանչյուր կողմնակից սա հասկանա, հետո չասի՝ մենք չգիտեինք, որովհետև կրելու է անձնական պատասխանատվություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս սա լավ հասկանանք ու թույլ չտանք, եթե պետք է՝ դրա համար շաբաթներով փողոցում մնալով։ Սա իշխանության հարց չէ, բայց ինչ-որ մեկը իր իշխանության համար վտանգում է պետության գոյությունը։
6. Եվ վերջապես՝ կա անկայունության տնտեսական լուրջ ռիսկ, որի հնարավորությունները մեծանում են անիշխանության վիճակի ձգձգման պայմաններում։

Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։

Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք  է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։

Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել»։

 


 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}