Ֆրանսիայում գտել են ժանդարմներին կրակած տղամարդու մարմինը
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Պյուի դե Դոմ դեպարտամենտի ժանդարմների վրա կրակած տղամարդը մահացած է հայտնաբերվել, նախարարին ուղարկել են դեպքի վայր: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ BFM TV-ն հայտնել էր, որ ժանդարմները չորեքշաբթի առավոտյան հաղորդում են ստացել ընտանեկան բռնության մասին: Տեղ հասնելով դեպքի վայր՝ նրանք փորձել են փրկել մի կնոջ: Տանը գտնվող տղամարդը կրակել է երկու ժանդարմի վրա՝ սպանելով նրանցից մեկին, որից հետո կրակել է տան մոտ գտնվող ևս երկու ժանդարմների վրա, նրանք նույնպես մահացել են:
BFM TV-ն հաղորդել էր, որ հարձակվողը փախել էր հանցագործության վայրից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին