Սպանվել է Բեյրութում պայթյունի հետևանքները նկարահանած լուսանկարիչը
Անհայտ անձինք սպանել են լուսանկարիչ Ջոզեֆ Բադջանիին, որը նկարահանել էր այս տարվա օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Al Jadeed հեռուստաալիքը:
Նշվում է, որ նա գնդակահարվել է երկուշաբթի, դեկտեմբերի 21-ին, Կահալյա բնակավայրում: Նրա մահվան վայրը որոշել են հատուկ ծառայությունները լուսանկարչի բջջային հեռախոսի ազդանշաններով:
Քննությունը ենթադրում է, որ մարդասպանները եղել են երկուսը: Նրանք մոտեցել են Բաջանիին, երբ նա նստում էր իր մեքենան և դիմահար կրակոցով սպանել են:
Ըստ լիբանանյան լրատվամիջոցների, Բաջանին լուսանկարիչ է աշխատել հեռահաղորդակցական ընկերություններից մեկում, ինչպես նաև եղել է լիբանանյան անվտանգության ծառայություններից մեկի հավատարմագրված լուսանկարիչը: Բացի այդ, մահվանից անմիջապես առաջ նա նկարահանել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրը: Լուսանկարչի սպանությունը լայն արձագանք է գտել լիբանանյան հասարակության շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված 15-րդ հայը՝ Անեթ Խաչիկյան
- Բեյրութի պայթյունից տուժած երեխաների կեսի մոտ առկա են տրավմայի և սթրեսի նշաններ