Հասարակություն 15:53 25/12/2020 Հայաստան

Պատերազմում կյանքի մի դրվագ. Հրաշքով ողջ գտնված զինծառայողներն ու նրանց հեռվից հեռու փրկած ընտանիքը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Վայ, ես ձեր ցավը տանեմ, ես ձեր ջանին մեռնեմ»,- դեկտեմբերի 21-ից ի վեր անընդհատ կրկնում է հադրութցի Ապրես Սարգսյանի կինը՝ տիկին Սվետան ու շարունակ ընտանիքի անդամների հետ մեկ լացում է, մեկ ծիծաղում։

70 օր անհայտության մեջ ապրած ու դեկտեմբերի 20-ին ողջ գտնված վեց զինծառայողները հենց տիկին Սվետայենց՝ Վանք գյուղում թողած տանն են թաքնվել, դիտարկում կատարել, սնվել ու անտառներ գնալուց առաջ այնտեղից ուտելիք վերցրել։

Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում այժմ հաստատված հադրութցի երիտասարդը դեկտեմբերի 21-ին, Panorama.amայս հրապարակումը հեռախոսում բացած, հասնում է Ապրես Սարգսյանի՝ նույն գյուղում ժամանակավոր զբաղեցրած տուն ու հայտնում լուրը՝ տղաները տիկին Սվետայի փակած պահածոներով են սնվել։

«Եկավ ասեց, Ապրե՛ս, ֆեյսբուքում գրած է, որ այդ տղաները ձեր տանն են եղել, քո անունն էլ է գրած։ Էդ գրածը կարդացինք, չես պատկերացնի, առավոտից էնքան լաց եղա, ախր ես մի քիչ էլ լավ չեմ, այստեղ տեղանքը բարձր է, ճնշումս բարձրանում է... համ ուրախացել եմ, որ էդ երեխեքը ողջ են, համ ուրախացել եմ, որ իմ փակածն են կերել, այ հիմա էլ տեսնում ես, լացս զսպել չի լինում»,- Panorama.am-ին պատմում է տիկին Սվետան։

Ապրեսենց ընտանիքում՝ կինը, դուստրը, փեսան, թոռնիկներն անհամբեր սպասում են հրաշքով ողջ գտնված վեց զինվորների, նրանց ծնողների հետ հանդիպմանը։ Մինչ այդ գտել են Դավիթի մոր՝ տիկին Ալինայի ֆեյսբուքյան էջը, նամակ են գրել։

«Էս տարի էնքան շատ բանկա էի փակել, էնքան, որ սաղ պոլկեքը լցրած է եղել, շարեցի, տեղ չարեց, ներքևում եմ շարել, գետնին, ասեցի՝ թող շատ լինի։ Մեր բախչայում մշակել եմ ամեն ինչ՝ պոմիդոր, բադրիջան, ամեն-ամեն ինչ։ Տղաներն էլ կհաստատեն։ Վայ, էնքան շատ եմ ուզում էդ երեխեքին տեսնեմ... Արդեն որ ասեցին, Հադրութը վերցրել են, էնքան էի թուրքին անիծում, ասում էի՝ հողեմ դրանց գլուխը, էդքան փակել եմ, տունս լիքը ամեն ինչով, նրանք կգնան, կզխտվեն իմ չարչարանքը։ Հետո որ լսեցի մեր երեխեքն են կերել, էնքան եմ ուրախացել, ասեցի՝ ինչ լավ եմ արել, որ շատ եմ փակել, իրենց հալալ է։ Ճիշտ է լավ չի, որ էդ վիճակում են եղել երեխեքը, բայց որ ըսենց բան է եղել, դա իմ սրտին մի քիչ հանգստությունէ բերել, հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում»,- արտասուքը, հուզմունքն ու ուրախությունն իրար խառնած ասում է հադրութցի կինը։

Տիկին Սվետան իմանար՝ տղաներն իրենց տանն են, կասեր՝ սառցարանում հաց կար, հավի միս, որ հանեին՝ մի բան սարքեին, տաք-տաք ուտեին։

«Չգիտեմ՝ կերե՞լ են, չե՞ն կերել, էնքան կուզեմ՝ էդ տղեքին տեսնեմ»,- զրույցի կարճ ընթացքում ցանկությունը հարյուրերորդ անգամ կրկնում է  նա։

Ողջ գտնված տղաներից մեկից՝ Դավիթից հետաքրքրվեցինք, արդյոք սառնարանից հացը հանե՞լ են, կերե՞լ են։

«Գիտե՞ք, քանի որ սառնարանից արդեն հոտ էր գալիս, հոսանք չկար, անջատվել էր, մենք ռիսկ չարեցինք այնտեղից որևէ բան ուտել։ Բայց պահածոները շատ համով էին։ Ամեն օր մենք պոպոք ենք կերել։ Պարկերով դրված էին այնտեղ»,- Panorama.am-ի միջոցով տիկին Սվետային արձագանքում է Դավիթը։

Տղաները մեկ շաբաթ են անցկացրել Վանքի այդ հյուրընկալ տանը։ Բացել են, ընտանիքի լուսանկարները նայել։

«Երբ իրենց տան երկրորդ հարկում էի, դիտարկում էի անում, մի արկղ գտա՝ լուսանկարներով լի։ Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ ընտանիք էր այնտեղ ապրում։ Նայում էինք լուսանկարներն ու ասում, ինչ լավ ընտանիք է։ Դրանցից դատելով՝ մեծ, համերաշխ ու ուրախ ընտանիք է եղել։ Ես այնքան կուզեի հանդիպել այդ ընտանիքին։ Այնքան մեծ ցավ էի ապրում, որ այս տանը էլ ոչ ոք չի ապրելու, որ այդ տունը կորցնում ենք... Հիմա հեռակա ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սվետային, որ այդքան համեղ պահածոներ էր փակել»,- ասում է Դավիթը։

Տղաները դուրս գալուց առաջ գրություն էին թողել տանը՝ «Շնորհակալություն հյուրընկալության համար»։

Ապրես Սարգսյանի տանը։ Լուսանկարը տրամադրել է նրա կինը։

Տիկին Սվետային հիմա անհանգստացնում է տղաների առողջական վիճակը, հեռուստացույցով լսել է, որ նրանց ոտքերը ցրտահարվել են։  Հայտնեցինք, որ տղաները Ստեփանակերտից տեղափոխվել են Երևան, բուժումն այստեղ են շարունակում։

Ապրես Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում հիշում է՝ բարեկամ սպա զինվորականը հոկտեմբերի կեսերին զանգահարել է իրեն, ասել, որ իրենց տանը զինվորներ կան, մի ճանապարհ բացատրի, որ զինվորները կարողանան անվտանգ լքել տունը։

«Ես բացատրեցի՝ ըսենց-ըսենց թող դուրս գան, ձորով բարձրանան, անտառներ մտնեն։ Բայց ես հիմա ուզում եմ էդ տղաների հետ հանդիպեմ, հարցնեմ իմանամ, ո՞նց է եղել, ի՞նչ է եղել։ Ի վերջո, իրենք են վերջին անգամ մեր տանը եղել»,- ասում է պարոն Ապրեսը։

Panorama.am-ը խոստացել է տղաների ապաքինվելուն պես կազմակերպել հրաշքով փրկված տղաների ու փրկվելու գործում մեծ դեր կատարած ընտանիքի հանդիպումը։

Սրտաբաց, առատաձեռն ու հյուրընկալ Ապրես Սարգսյանի ընտանիքին Արծվանիստում սիրով ու ջերմությամբ են  ընդունել, Հադրութում զինծառայող ունեցող արծվանիստցիները հենց նրանց տանն էին գիշերում։ Այդպես ընտանիքի հետ մտերմացած արծվանիստցին, որ հիմա արտերկրում է, իր տունը տրամադրել է պատերազմից տուժած ընկերոջ ընտանիքին։



Լուսանկարում Ապրես Սարգսյանն է թոռնիկների հետ, նրա հետևում իր՝ Վանքում թողած տունն է։

Հադրութցի ընտանիքը տան և ունեցվածքի հետ կորցրել է թանկ հիշողությունների, անհոգ օրերի  մասին վկայող լուսանկարները։ Թղթե լուսանկարները մնացին արկղերում, իսկ թվայինները՝ համակարգիչներում։

Այս լուսանկարները տրամադրել է Ապրես Սարգսյանի քրոջ դուստրը՝ Աննա Միրզոյանը։ Նա նշում է, որ նկարի ձախ հատվածում երևացող բաց դուռը տանում է դեպի պահածոների դարակները։






 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Նաիրա Հովսեփյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
09:04
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ԱՆ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մայիսի 3-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մասին
«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը  ինչո՞ւ է  ճշգրտում Տավուշի մարզից բնակչության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ News.am-ը...
Աղբյուր` Panorama.am
22:26
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը
Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝...
Աղբյուր` Panorama.am
22:01
350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա․ Գյուղի բնակիչ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
21:48
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Հինգշաբթի օրը Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է հերթական բողոքը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:33
«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա»  խմբի երկրորդ փորձն է եղել...
Աղբյուր` Panorama.am
21:22
Վահան Քերոբյանի ավագ եղբայրը կառավարության դիմաց բողոքի ակցիա է անցկացրել
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ավագ եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը այսօր «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Հարգելի գործընկերներ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականության ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}