Հասարակություն 16:25 08/01/2021 Հայաստան

Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ։ Անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայր  տիկին Անահիտն ասաց, որ նրանց դեռ որևէ մեկը չի մոտեցել։

Անհետ կորած զինծառայողների զորամասի դիմաց կրակ են վառել՝ տաքանալու համար, սպասում են, թե որևէ մեկն իրենց ի վերջո կընդունի՞, թե ո՞չ։​

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան նրանք նույնպես նստացույց էին սկսել։ Կրկին որևէ մեկը չէր մոտեցել, գիշերը հեռացել էին։

Հարազատներն արդեն 81 օր է տեղեկություն չունեն իրենց զինվոր որդիներից։ Նրանք անհետ կորել են Զանգելանի տարածքում։ Հարազատները ցանկանում են իմանալ՝ երբ է  սկսվելու որոնողական աշխատանքներ Զանգելանում։  Նշում են՝ թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսկել հենց Զանգելանի տարածքում։

«Այսօր ևս մեզ ներս չեն թողնում, մեր դիմաց զորամասի դերպասները փակ են։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չունի։ Մենք որոշել ենք՝ հենց այստեղ նստացույց ենք անելու, երեկոյան վրաններ կտեղադրենք, կմնանք այնքան, մինչև մեր երեխաներին հասցնեն մեզ»,- լրագրողներին ասաց Անահիտ Ադոյանը։

Նշում են, որ 81 օր իրենց ամեն օր խաբել են, հուսադրող որևէ քայլ չեն անում։

«Պատկերացնում եք՝ հրամանատար Արսեն Աբգարյանը զանգում է  ինձ, ասում է՝ Անահիտ ջան, մի հատ Ստեփանակերտ գեներալի հետ կկապվե՞ս, տեսնես, քեզ ի՞նչ են ասում։ Ես պետք է նրանց փոխարեն գեներալների հետ խոսե՞մ»,- զարմացած հարցնում է տիկին Անահիտը։

«Այսօր ինձ զանգել են, ասում են՝ եթե հնարավոր է ԱԱԾ պետի հետ կապվես, որպեսզի նա էլ կապվի Ադրբեջանի ԱԱԾ պետի հետ, համագործակցություն լինի, ԱԱԾ-ն անցնի այս գործին, որովհետև ՊՆ-ն էլ չի աշխատում»,- ասաց Անահիտ Ադոյանը։

Անհետ կորածների հարազատները նշում են՝ պետք է պատասխանատվության երթակվեն բոլոր նրանք, ովքեր 41 տղաներին տարել են այդ հատված ու չեն հասել օգնության։ 41-ից 1-ը վերադարձող գերիների թվում է եղել։ 22-ի նկարները տեսել են, որ գերի են, մնացած 18-ի մասին տեղեկություն չունեն։

Տիկին Անահիտը նշեց, որ այս օրերի ընթացքում պատկան որևէ մարմնի ներկայացուցիչ ոչ մեկի դուռը չի թակել, հարցրել, թե ինչպես են ապրում, ընտանիքը ոնց է գոյատևում։

«Տարան ու վե՞րջ»,- հուզված ու վրդովված հարցնում է անհետ կորած զինծառայողի մայրը։

Անհետ կորած  մեկ այլ զինծառայողի հայրն ասաց. «Գեներալ Անդրանիկ Մակարյանն է տարել, գցել այնտեղ, փախել։ Նա կողքները կանգնած  տեսել է, որ տղերքը ծուղակն են ընկել, ինքը  դարձել ու հետ է եկել։ Չի էլ փորձել երեխեքին օգնության հասնել։ Իր սարքածն է, ինադու տարել է երեխեքին, լցրել այնտեղ ու փախել։ Խաբեց, թե այդ օրը մառախուղ է եղել, ոչ մի բան չեն տեսել, բայց ով, այնտեղից դուրս է պրծել ու եկել է, ասում են՝ մառախուղ չի եղել։

Քիմիկներին իրավունք չունեին տանեին կռվելու։ Նրանք պետք է գնային ինչ որ գործողություն անեին, բայց առանց զրահաբաճկոնի տարել, գցել են ծուղակն ու փախել են։

Երկու ավտոբուս զորքը կանգնած է եղել 1 կմ հեռու, դիմել են՝ տեղերքին սպանում են, եկեք օգնության, ասել են՝ գեներալը հրաման չի տվել, որ գնանք օգնենք։ Ով այնտեղից դուրս է եկել, նա է պատմել մեզ»։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն արդեն բողոքի ակցիաներ արել են Էջմիածնի զորամասի մոտ, որտեղից իրենց որդիներին տարել են, կառավարության ու պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանց պահանջն է՝ որոնողական աշխատանքներ սկսել նաև Զանգելանի տարածքում, սակայն դեռ որևէ նորություն չունեն իրենց որդիներից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}