Քաղաքական 20:33 12/01/2021 Հայաստան

Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է․ Արտակ Զաքարյան

Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է: Այս մասին գրառում է կատարել  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։

«Այն, որ նա այլևս ի զորու չի լինելու Արցախի հետագա կարգավիճակի և անվտանգության մասին խոսել, դա պարզ երևաց երեկվա մոսկովյան հանդիպումից: Արցախին առավելագույն վնաս Նիկոլն արդեն հասցրել է, շուրջ երեք տարի: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ եթե մեր երկրի վարչապետը լիներ Սուդանի ծագումով, Սաուդյան Արաբիայում ծնված, Անկարայում սովորած որևէ բեդվին՝ այսօր մեր երկրի վիճակը շատ ավելի լավ կլիներ, քան հարգարժան իջևանցի Նիկոլի պարագայում է:

Որովհետև, մի փոքր ֆայմ ու աշխարհայացք ունեցող մարդը կարող էր այնպես անել, որ Հայաստանը և Արցախը ստիպված չլինեին մեծաթիվ զոհերով, սպառազինության կորստով, տարածքային ահռելի զիջումներով, միտումնավոր ձախողվող պատերազմով հասնեին թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների անվերապահ կատարմանը: Արդյուքում՝ պատմության ընթացքում հերթական անգամ Ռուսաստանը փրկեց, և իր ձեռքը վերցրեց Հայաստանի կործանման կասեցման գործընթացը:

Երեկ, Մոսկվայում Նիկոլի ստորագրած հայտարարության մեջ իմպերատիվ կերպով առաջ է տարվում թուրք-ադրբեջանական շահը, որի հայկական բացատրությունն այն է, որ իբրև թե, մենք էլ ենք Նախիջևանով և այլ ուղղություններով ճանապարհ ստանալու Ադրբեջան, Իրան, կամ Ռուսատան գնալու համար: Սա նշանակում է, որ.

1. Աստիճանաբար Երասխ-Եղեգնաձոր-Վայք-Սիսիան-Գորիս-Կապան-Մեղրի ճանապարհը կորցնելու է իր տնտեսական նշանակությունը, հետևաբար նաև այդ տարածքներում ապրող բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները: Նիկոլը նախկինում ասում էր, որ ՀՀ տարածքները պետք է համաչափ զարգանան, այսօր անում է ուղիղ հակառակը: Մի քանի տարի հետո Վայոց Ձորի և Սյունիքի մարզի շատ բնակիչներ ուղակի լքելու են Հայաստանը կամ իրենց բնակավայրերը՝ տարրական զբաղմունք չունենալու պատճառով: Սա պե՞տք է Հայաստանին. իհարկե ո՛չ, իսկ թուրք-ադրբեջանցիների՞ն՝ իհարկե այո՛: Ադրբեջանցիներ ու թուրքերը գալո՞ւ են բնակվեն Սյունիքում և Վայոց Ձորում ինչպես նախկինում էր. իհարկե բիզնեսի հետ են գալու:

Դա նույնիսկ պետական մակարդակով քողարկված ծրագիր են դարձնելու՝ “բիզնեսի, համատեղ ծրագրերի, հարևանության ու բարեկամության” ֆոնի վրա: Մենք խնդիր ունե՞նք արդյոք ազգային փոքրամասնությունների հետ. իհարկե ո՛չ: Չհաշված այն հանգամանքը, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը պատմության ընթացքում բոլոր առիթներն օգտագործել է Հայ տեսակին սպանելու, հայրենազրկելու ու վտարանդի դարձնելու համար: Չե՞ք հավատում, հարցրեք Սփյուռքին, այլապես Նիկոլի ծրագրով, մոտ ապագայում Հայաստանից շատերը ևս համալրելու են Սփյուռքի շարքերը:

2. Թուրք-ադրբեջանական կապիտալն անմիջապես ներդրվելու է Միջնավան-Մեղրի-Ագարակ-Ջուղա երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցման վրա: Ճանապարհին զուգահեռ կառուցվելու են թուրքական ռեստորաններ, քեմփինգներ, բենզալցակայաններ, սպասարկման կետեր, հյուրանոցներ և այլն: Այս ենթակառուցվածքներին զուգահեռ Սյունիքի հարավային մասերում արագ հայտնվելու են նաև ադրբեջանական բնակավայրեր: Կգա՞ն արդյոք թուրքերն այնտեղ բնակվելու. վազքով ու մեծ հաճույքով, որովհետև և՛ աշխարհագրորեն, և՛ տնտեսապես, և՛ հանգուցային առումով, և՛ պանթուրքիզմի ծրագրով դա այն է, ինչ երազում են մեր երկու հարևանները:

3. Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ ցամաքային կապ ունենալ Թուրքիայի հետ հենց Նախիջևանի միջոցով: Որովհետև, նախ դա Հայաստանին՝ բարեկամ Իրանից կտրելու միակ մեխաիզմն է: Երկրորդը՝  այն շահավետ է նաև արևմուտքի համար, որը Թուրքիայի միջոցով թուլացնելու է Ռուսաստանի ռազմավարական և անվտանգային ազդեցությունը Հարավային կովկասում: Հետևաբար հետագայում առաջ է բերելու նաև ռուս-թուրքական հակամարտության նոր օջախներ՝ մեր երկրի տարածքներում: Իսկ դրա դիմաց, արևմուտքը աչք է փակելու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի տարածքների հերթական բռնակցման հաջորդ գործողություների վրա:

Երրորդ՝ կա՞ն մեր երկրում միամիտ-մոլորյալներ, որոնց թվում է, թե շուտով Հայաստանը դառնալու է տրանզիտ երկիր և իրենք հարստանալու են. իհարկե՛, կան: Բայց դա միայն երազում, որովհետև Արևմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում էլ էին հայերեը հպատակի կարգավիճակով, իբրև թե լավ ապրում: Մենք գիտե՞նք թե ինչ եղավ հետո. իհարկե մոռացել ենք, որովհետև Նիկոլի պես ցինիկ ու ազգակործան վարչապետ ունենք: Բացի դրանից, այն հազվագյուտ ազգերից ենք, որոնք իրենց պատմությունից դասեր չեն քաղում:

4. Մինչև հունվարի 30-ը, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ղեկավարությամբ պետք է ձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք բանակցելու են տարածաշրջանի կոմունիկացիոն ու տնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների ու մեխանիզմների ներգրավման հարցերը:

Իսկ 2021թ. մարտի 1-ին դրանք պետք է ներկայացվեն երեք երկրների ղեկավարների հաստատմանը: Դուք կապիտուլացված ո՞ր փոխվարչապետին, կամ Նիկոլի սորոսածին ո՞ր կադրերին կվստահեիք մեր Ազգի համար ճակատագրական այս գործընթացը՝ հատկապես, որ այն տեղի է ունենալու ադրբեջանական կողմի՝ արհամարական ու պարտադրող տոնով բանակցային մթնոլորտում:

Նիկոլն առ այսօր չի կարողանում նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությամբ գերիների փոխանակման պարտադիր պահանջն իրականացնել, բայց արյունով ձեռբերված տարածքներն անտրտունջ հանձնել է արդեն: Ի՞նչ եք կարծում, այդ նույն Նիկոլը, կարողանալո՞ւ է արդյոք դիմագրավել նոր փորձություններին ու տարածաշրջանային դաժան իրողություններին:

Իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու համար, նա պատրաստ է Պետության ու Հայրենիքի շահերի դեմ ցանկացած ստորության: Սրանում չկասկածեք, եթե մինչ այժմ չեք համոզվել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Դեղատան փողոցում հրդեհ է բռնկվել մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:00
Քաղաքապետարանում գումար կա կոռուպցիայի համար, բայց գումար չկա խնդիրները կարգավորելու համար. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հորդորով անդրադարձ կատարվեց հորդառատ անձրևների պատճառով Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է
Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։ Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Իշխանականներին զգուշացվել է այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երևան եկող երթը լուրջ մտահոգություններ է...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, թե՞ այլ խորքային պատճառներ կան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Հանձնախմբի անդամների միջև աշխատանքի բաժանում են կատարվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը խաբում է. գերիները չեն վերադարձվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում նախընտրական հանդպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ԿԳՄՍ-ի շրջաբերականը՝ հնարավոր բոլոր տարբերակներով կանխել աշակերտների մասնակցությունը սպասվող ցույցերին
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, որը համազգային բնույթ է ստանում, մեր...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու՞ է Փաշինյանը չեղարկել իր մասնակցությունը Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները և լարված իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը բախվել է ֆինանսական լրջագույն խնդրի: Վերջին տարիներին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բավականին դժգոհ է իր «փիար» թիմից, ավելի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Կոռուպցիան դարձել է «անձեռնմխելի» երևույթ մեր երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարը բառերից այն կողմ չի անցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու
Ծառայել իր զեմլյակին, թե՞ ժողովրդի կողմն անցնել։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան  տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Մայիսի 7-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 7-ին ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}