ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը հրաժարական է տվել, բայց կաշխատի մինչև իր լիազորությունների ավարտը: CNN-ի հրապարակած տեսանյութը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ գործակալության՝ Ազարը հիշատակել է հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունները, որոնք արդեն Դոնալդ Թրամփի կաբինետի երեք անդամների հրաժարականի պատճառ են դարձել:
Ազարի պաշտոնանկությունը խորհրդանշական է և չունի որևէ գործնական հետևանք, քանի որ նա այդ պաշտոնում կմնա մինչև հունվարի 20-ը, երբ այսպես, թե այնպես նա պետք է հրաժարական տար: Կառավարությունն ավանդաբար հրաժարական է տալիս նախագահի հետ միասին, երբ նրա լիազորությունների ժամկետը լրանում է:
Մինչ այդ հրաժարական են տվել կրթության նախարար Բեթսի Դևոսը, տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն, ինչպես նաև ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վուլֆը:
Հունվարի 6-ին Վաշինգտոնում կայացած Թրամփի հանրահավաքից հետո նրա կողմնակիցները գրոհել են Կապիտոլիումը, Կոնգրեսի աշխատանքը մի քանի ժամ ընդհատվել է: Անկարգությունների արդյունքում սպանվել են ցուցարար և ոստիկան, ևս երեքը մահացել են բռնության հետ կապ չունեցող գործողություններից:
Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել են Կոնգրեսի շենքից, կոնգրեսականները հաստատել են նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի է ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին