Գոռավանում տուն է այրվել
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 16-ին, ժամը 05:33-ին ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղում այրվում է տուն:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրազի փողոցի տներից մեկում:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։03-ին, մարել՝ 08։05-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 80 քմ), առաջին ննջասենյակը (մոտ 35 քմ) գույքով, երկրորդ ննջասենյակի դուռը, պատուհանը և միջանցքի առաստաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին