Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Instagram-ի և Facebook-ի նախկինում արգելափակված հաշիվները բացվել են: ԱՄՆ ներկայիս նախագահի պրոֆիլները կրկին հասանելի են: Տեղեկությունը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Ինչպես հաղորդվում են ԶԼՄ-ներում, մինչ այդ շրջանառվել էր Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի պաշտոնապես չհրապարակված հայտարարությունն այն մասին, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական հաշիվը երկար ժամանակ արգելափակվելու է:
Twitter-ն ու Facebook-ը հայտարարել էին Թրամփի հաշիվների անորոշ ժամանակով սառեցման մասին ՝ նրան մեղադրելով բռնություն հրահրելու մեջ: Մյուսները՝ ավելի քիչ հայտնի սոցիալական ցանցերը, հետևեցին այդ օրինակին:
Հարակից հրապարակումներ`
- Թվիթերի բաժնետոմսերը Թրամփի էջն արգելափակելուց հետո էժանացել են
- Թվիթերն ընդմիշտ արգելափակել է Թրամփին
- Ֆեյսբուքը, թվիթերը, ինստագրամը սառեցրել են Թրամփի էջերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին